Ռուսաստանում 18-ամյա երիտասարդը ռումբ է պայթեցրել վանքի տարածքում, որի արդյունքում մահացել է
Ռուսաստանի Սերպուխով քաղաքում 18-ամյա Վլադիսլավ Ստրուժենկովը ռումբ է պայթեցրել վանքի տարածքում։ Երիտասարդը ստացած վնասվածքներից մահացել է։ Նա եղել է վանքի ծխական դպրոցի աշակերտ և բողոքել է բուլլինգի ենթարկվելուց (ֆիզիկական կամ հոգեբանական ճնշում)։
Այս մասին հայտնում են «Ինտերֆաքս»-ը և «ՏԱՍՍ»-ը՝ հղում անելով իրենց աղբյուրներին։
\n
\n
«Նախնական տվյալներով՝ հանցագործության դրդապատճառ է հանդիսացել կասկածյալի ատելությունը դպրոցի ուսուցիչների և միանձնուհիների նկատմամբ՝ անձնական թշնամական հարաբերությունների ֆոնին», - ասել է աղբյուրը՝ հավելելով, որ հարձակվողը բռնության է ենթարկվել ուսման ընթացքում։\n
\n
Պայթյունի հետևանքով տուժել է նաև 15-ամյա դեռահաս, ով հոսպիտալացվել է Լյուբերցի այրվածքների կենտրոն։
Եվս վեց անչափահաս վիրավորվել են, սակայն նրանց հոսպիտալացման կարիք չի եղել։
Դեպքի վայր են մեկնել Մոսկվայի մարզի դատախազը և Սերպուխովի քաղաքային դատախազի պաշտոնակատարը։
Նմանատիպ հոդվածներ
Թուրքական լիրան կտրուկ անկումից հետո սկսել է աճ գրանցել
Դեկտեմբերի 21-ի առավոտից թուրքական լիրան շարունակում է աճել նախորդ օրը տեղի ունեցած կտրուկ անկումից հետո։ Ինչ...
3800 կնոջ հետմահու ներում կշնորհվի կախարդությամբ զբաղվելու համար․ Շոտլանդիա
Շոտլանդիայում կախարդության համար դատապարտված 3800 կնոջ հետմահու ներում կշնորհվի։ Միջնադարում նման դատավճիռներ էին կ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ապե, նոր մեկն ասում էր՝ պատասխանատվության կենթարկվեք»․ զինվորների ուղիղ եթերներն ու ՊՆ անգործությունը և լռությունը
Դեռևս 2021 թվականի սեպտեմբերի 14-ին Auroranews-ը նման բովանդակությամբ հարցում էր ուղարկել Պաշտպանության նախարարությանը․&...
Պետդուման հորդորել է չպատժել պատվաստմանը դեմ բժիշկներին
«Որոշ բժիշկների կասկածները պետք է փարատվեն` նրանց տրամադրելով դեղամիջոցի վերաբերյալ ադեկվատ տեղեկություններ»,- այս...