Ասկերանի շրջանում մեկնարկել են նոր ավտոճանապարհի շինարարական աշխատանքները
Արցախի քաղաքաշինության նախարարությունից տեղեկացնում են, որ Ասկերանի շրջանում մեկնարկել են Խրամորթ համայնքը շրջկենտրոնին կապող նոր ավտոճանապարհի շինարարական աշխատանքները։
«Շինարարությունն իրականցվում է ռուսական խաղաղապահ առաքելության ներկայացուցիչների անմիջական մասնակցությամբ, որոնք ապահովում են աշխատանքների անվտանգ իրականացումը։
Հետպատերազմյան շրջանում՝ ելնելով առկա իրողություններից, նոր ճանապարհի կառուցումը մեծ կարևորություն ունի, քանի որ այն ոչ միայն կիրառվելու է ռուս խաղաղապահ զորակազմի կողմից որպես երթուղի, այլև Խրամորթ համայնքի բնակիչների համար հանդիսանալու է համայնքի և Ասկերան քաղաքի միջև հաղորդակցության ավելի անվտանգ ճանապարհ։
Ավտոճանապարհի երկարությունը կազմելու է ավելի քան 3.5 կմ։
Մինչև տարեվերջ ավարտին կհասցվեն հողային աշխատանքների փուլը։
Ճանապարհի շինարարությունն իրականացնում է «Հայկ և Նարեկ» ՍՊ ընկերությունը»։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոսների մայրերն են՝ պատերազմից առաջ ու հետո
Լրագրող Շաքե Ղազարյանը ֆեյսբուքում լուսանկարներ է հրապարակել ու գրել. «Մեր զոհված տղերքի մայրերը՝ պատերազմից առաջ՝ կյանք...
«Սաղ կյանքս մաքուր եմ ապրել». Սոնա Շահգելդյանն իր նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին
Երկու օր է, հետախուզում է հայտարարվել երգչուհի Սոնա Շահգելդյանի նկատմամբ։ shamshyan.com-ի տեղեկություններով` հետախուզում...
Երգչուհի Սոնա Շահգելդյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Երկու օր է, ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզում է հայտարարվել երգչուհի Սոնա Շահգելդյանի նկատմամբ։ SHAMSHYAN....
Կալանավորվել են մարտական դիրքերից փախուստի դիմաց մի շարք զինծառայողներ
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեակ...