
Ե՞րբ կմիացվեն տոնածառի լույսերը. քաղաքապետարանից պարզաբանում են

Հայաստանի Հանրապետության հրապարակում մի քանի օր է ինչ ընթանում են գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքները։ Նշենք, որ այս տարի քաղաքում ամանորյա զարդարանքներ չեն լինելու։ Այս մասին մեկ շաբաթ առաջ հայտարարեց Երևանի քաղաքապետարանը՝ նշելով, որ այս տարի կսահմանափակվեն միայն հրապարակի գլխավոր տոնածառի և վարչական շրջաններում տոնածառ տեղադրելով։
Հիշեցնենք, որ անցած տարի, առհասարակ, ոչ տոնածառ տեղադրվեց, ոչ էլ ամանորյա զարդարանք եղավ՝ պայմանավորված պատերազմով։
ArmDaily.am-ը կապ է հաստատել Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի հետ պարզելու, թե այս տարի երբ է միացվելու տոնածառի լույսերն ու ամենամյա պաշտոնական արարարողությունը տեղի ունենալու է, թե ոչ։
«Հայաստանի Հանրապետության հրապարակի գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն, երբ այն ամբողջությամբ տեղադրվի ու զարդարվի, այսինքն մոտավորապես դեկտեմբերի վերջին տասօրյակին»,- լրատվականի հետ զրույցում ասել է Հակոբ Կարապետյանը։
Անդրադառնալով լույսերը միացնելու պաշտոնական արարողությանը՝ Կարապետյանն ասել է. «Մենք արդեն հայտարարել ենք, որ այդ արարողությունը տեղի չի ունենալու»։