Ստեփան Գալստյանը ցուցմուն տվե՞լ է. պաշտպանը մանրամասնում է
Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանն առ այսօր որևէ ցուցմունք չի տվել։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է նրա պաշտպան Հակոբ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով Դավիթ Տոնոյանի վերաբերյալ հարուցված քրեական գործով «ժողովուրդ» օրաթերթում հրապարակված տեղեկատվությանը, թե Ստեփան Գալստյանը նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել:
«Ես հանդիպել եմ պարոն Գալստյանի հետ եւ լիազորված եմ նրա անունից հայտարարելու, որ «ժողովուրդ» օրաթերթում տպագրված նյութը չի համապատասխանում օբյեկտիվ իրականությանը և բացարձակ սուտ է: Նախաքննության ընթացքում Ստեփան Գալստյանն առ այսօր որևէ ցուցմունք չի տվել:
Հայտնում եմ նաև, որ դեռևս 30-ը նոյեմբերի 2021 թվականին ես ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող հիշյալ գործով Ստեփան Գալստյանին բժշկական օգնության և անհրաժեշտ վիրահատական միջամտություններ իրականացնելու նպատակով ներկայացրել եմ միջնորդություն, որը նույն օրը բավարարվել է վարույթ իրականացնող մարմնի կողմից:
Ներկայումս ձեռնարկվում են միջոցներ համապատասխան նեղ մասնագիտական բժշկական հաստատությունում Գալստյանի բուժումն իրականացնելու նպատակով»– ասել է պաշտպանը։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ՊՆ ինքնաթիռով Հայաստան են ժամանել սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի անդամները. 168
168.am-ի տեղեկություններով՝ Երևանի Էրեբունի ռազմական օդանավակայանում այսօր վայրէջք է կատարել Ռուսաստանի Պաշտպանության նա...
Որն է եղել ԱԺ ծեծկռտուքի պատճառը. պատգամավորներից ովքեր են կիզակետում․ ArmLur
ArmLur.am-ը գրել էր, որ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությ...
Ինչու է Տույը նեղացրել նախկին պատգամավորի որդիներին. Քանաքեռի սպանությունների պատճառը հայտնի է․ Armlur
Armlur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն արդեն բացահայտել է քրեական հեղինակություն Քանաքեռցի Տո...
Հայաստանը Թուրքիայի հետ երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի. ԱԳՆ խոսնակ
Հայաստանը, ինչպես մշտապես նախկինում, այնպես էլ այժմ, պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կար...