Հասարակություն
Մի րոպե մի բան ասեմ. Սեյրան Օհանյանի կինը գրառում է կատարել
Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մի րոպե մի բան ասեմ
Իմ՝ Ռուզաննա Գուրգենի Խաչատրյանի անունով որևէ անշարժ գույք կալանավորված չէ, որովհետև իմ անունով անշարժ գույք գոյություն չունի:
ՀԳ.
Ապատեղեկատվությունը և շանտաժը անզորության նշան են»:
Հիշեցնենք, որ տեղեկատվություն տարածվեց, որ Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանի, նրա կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի և նրա ընտանիքի անդամներին պատկանող գույքերի վրա կալանք է դրվել։ Տեղեկությունը հայտնել էին ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կիևում տղամարդը փողոցում կրակել է մարդկանց վրա. կան զոհեր
3.5
Նշված ճանապարհահատվածով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում
Ավինյանը նշել է՝ երբ կսկսվի «Հյուսիս-Հարավ» մայրուղու անավարտ հատվածի աշխատանքները
Մի շարք անձանց ձերբակալություններ Մանկավարժական համալսարանում
4.3