Հայտնի է, թե ինչ են քննարկել Բայրամովն ու Չավուշօղլուն
Թուրքիայի արտգործնախարարն այսօր հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի գործընկերոջ հետ, որի ընթացքում կողմերն անդրադարձել են Հարավային Կովկասում ստեղծված իրադրությանը, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին։
Ըստ պաշտոնական Բաքվի, մասնավորապես, Ջեյհուն Բայրամովն ու Մևլութ Չավուշօղլուն քննարկել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ինչպես նաև կարծիքներ փոխանակել «3+3» ձևաչափի իրագործման շուրջ՝ տարածաշրջանի երեք երկրների և նրանց երեք հարևանների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությամբ։
«Նախարարները նաև քննարկել են Իսլամական համագործակցության կազմակերպության շրջանակում Պակիստանում կայանալիք արտգործնախարարների հանդիպումը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր», - հաղորդում է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ՊՆ ինքնաթիռով Հայաստան են ժամանել սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի անդամները. 168
168.am-ի տեղեկություններով՝ Երևանի Էրեբունի ռազմական օդանավակայանում այսօր վայրէջք է կատարել Ռուսաստանի Պաշտպանության նա...
Որն է եղել ԱԺ ծեծկռտուքի պատճառը. պատգամավորներից ովքեր են կիզակետում․ ArmLur
ArmLur.am-ը գրել էր, որ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությ...
Ինչու է Տույը նեղացրել նախկին պատգամավորի որդիներին. Քանաքեռի սպանությունների պատճառը հայտնի է․ Armlur
Armlur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն արդեն բացահայտել է քրեական հեղինակություն Քանաքեռցի Տո...
Հայաստանը Թուրքիայի հետ երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի. ԱԳՆ խոսնակ
Հայաստանը, ինչպես մշտապես նախկինում, այնպես էլ այժմ, պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կար...