Մանրամասներ` Պուտին-Բայդեն հանդիպումից
Սպիտակ տունը մանրամասներ է ներկայացրել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունների արդյունքների մասին։
Հաղորդվում է, որ երկու երկրների առաջնորդները քննարկել են Ուկրաինայի հետ սահմանին տիրող իրավիճակը, ռազմավարական կայունությանը, շորթող ծրագրերի օգտագործմամբ հաքերային հարձակումների վերաբերյալ հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային այնիպիսի հարցեր, ինչպիսին է Իրանը։
Բայդենը ԱՄՆ-ի և դաշնակիցների խորը մտահոգությունն է արտահայտել` կապված Ուկրաինայի շուրջ ռուսական ռազմական ուժերի կուտակման հետ:
«Նախագահը հասկացրել է, որ Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները Ուկրաինայի նկատմամբ ռազմական էսկալացիայի դեպքում կպատասխանեն որոշիչ տնտեսական և այլ միջոցներով», - ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:
Բայդենը դեէսկալացիայի և հակամարտությունը կարգավորելու համար դիվանագիտական միջոցներին վդրադառնալու կոչ է արել։






























