Հայտարարեք, թե երբ է բացվելու Զանգեզուրի միջանցքը․ Ալիևը՝ Հայաստանին
Երեկ Ղուբայի շրջանում գյուղացիների հետ հանդիպմանը Ադրբեջանի ղեկավարը պատերազմն է օրինակ բերել. - «Հայաստանն ու ամբողջ աշխարհը տեսան, որ մեզ ոչ ոք չկարողացավ կանգնեցնել։ Իսկ ցանկացողներ կային, ընդ որում բավականին ուժեղ շրջանակներ էին, բայց չկարողացան։ Ես պահանջում էի, որ մեզ ներկայացնեն մեր հողերի ազատագրման օրը, նոր միայն կանգ կառնենք։ Նույնը ասում եմ հիմա. հայտարարեք, թե երբ է բացվելու Զանգեզուրի միջանցքը, և խնդիրներ չեն լինի»:
Միաժամանակ, Իլհամ Ալիևն ընդգծել է՝ լավ կլիներ, որ այս հարցը լուծվեր կառուցողական ձևով՝ բանակցությունների և փոխըմբռնման ճանապարհով, բայց նաև զգուշացրել՝ քանի դեռ ուշ չէ, Հայաստանը պետք է ընդունի Ադրբեջանի պայմանները և վերջ տա ճանապարհների ու հաղորդակցությունների հարցում «ոչ անկեղծ» մոտեցմանը:
Նշենք, որ Իլհամ Ալիևի այս հայտարարությունը հաջորդում է ճանապարհների ապաշրջափակման հարցով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի մոսկովյան բանակցություններին, որոնց ավարտին կողմերը միասնական հայտարարությամբ հանդես չեկան: Թեև ավելի վաղ Սոչիում Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ եռակողմ բանակցություններից հետո Վլադիմիր Պուտինն ասել էր, որ որոշումներ են կայացվել, որոնք պետք է հրապարակեր հենց փոխվարչապետերի հանձնաժողովը:
Նմանատիպ հոդվածներ
Որն է եղել ԱԺ ծեծկռտուքի պատճառը. պատգամավորներից ովքեր են կիզակետում․ ArmLur
ArmLur.am-ը գրել էր, որ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությ...
ՌԴ ՊՆ ինքնաթիռով Հայաստան են ժամանել սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի անդամները. 168
168.am-ի տեղեկություններով՝ Երևանի Էրեբունի ռազմական օդանավակայանում այսօր վայրէջք է կատարել Ռուսաստանի Պաշտպանության նա...
Ինչու է Տույը նեղացրել նախկին պատգամավորի որդիներին. Քանաքեռի սպանությունների պատճառը հայտնի է․ Armlur
Armlur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն արդեն բացահայտել է քրեական հեղինակություն Քանաքեռցի Տո...
Հայաստանը Թուրքիայի հետ երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի. ԱԳՆ խոսնակ
Հայաստանը, ինչպես մշտապես նախկինում, այնպես էլ այժմ, պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կար...