Հաագայի միջազգային դատարանը ի նպաստ Հայաստանի որոշում է կայացրել. ի՞նչ է պարտադրել Ադրբեջանին

ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը որոշում է կայացրել, որ Ադրբեջանը միջոցներ ձեռնարկի հայերի դեմ ռասսայական ատելության հրահրումը կանխելու համար։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։

 

Միջազգայինագետ Նարեկ Մինասյանը գրում է, որ դատարանը բավարարել է Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու վերաբերյալ դիմումը, մասնավորապես Ադրբեջանին պարտավորելով՝ ապահովել հայ ռազմագերիների անվտանգությունը, կանխել պաշտոնյաների և պետական մարմինների կողմից հայերի նկատմամբ ռասայական ատելության և խտրականության հրահրումը, կանխել հայկական մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմը և պղծումը,

ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է սրել կամ երկարացնել քննվող խնդիրները կամ ավելի դժվարացնել դրանց լուծումը:

Քաղաքականություն