Դատախազությունում ուսումնասիրվում է ԱԺ-ում այսօրվա ծեծկռտուքի վերաբերյալ հրապարակումները
ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է ԱԺ-ում այսօրվա ծեծկռտուքի վերաբերյալ հրապարակումները։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազությունից։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ քիչ առաջ Խորհրդարանի աշխատասենյակներում լարված միջադեպ է եղել՝ իշխանական պատգամավորների և ընդդիմադիր պատգամավորների օգնականների միջև։ Իշխան Սաղաթելյանի օգնականը պատմել է, որ միջադեպը տեղի է ունեցել ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում։ Ըստ ականատեսների՝ դեպքի վայրում եղել են նաև Արմենուհի Կյուրեղյանի, Գերասիմ Վարդանյանի օգնականները, իսկ իշխանական պատգամավորներից՝ Հրաչյա Հակոբյանը, Սիսակ Գաբրիելյանը, Վահագն Ալեքսանյանը։ Միջադեպ-ծեծկռտուքի հետևանքով վնասվածքներ են ստացել ընդդիմադիր պատգամավորների օգնականներից երեքը։
Լրատվականը կապ հաստատեց ՀՀ գլխավոր դատախազության հետ, որտեղմից հարցին ի պատասխան հայտնեցին, որ ՀՀ գլխավոր դատախազությունում արձանագրվել է հրապարակումները, ուսումնասիրություն է նախաձեռնվել, ըստ դրա՝ կորոշվի հետահա ընթացքավորման հարցը։






























