«Ալեն Սիմոնյանը պիտի ճանապարհվի տուն». Լևոն Բարսեղյան
«Ասպարեզ» մամուլի ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը գրում է. «Ալեն Սիմոնյանը, գերիների մասին դուրս տված զառանցանքի համար, պիտի պաշտոնանկվի, իջեցվի ԱԺ նախագահությունից, հրաժարեցվի պատգամավորի կարգավիճակից և ճանապարհվի տուն:
Սա ՔՊ և ՀՀ համար մարտահրավեր է, որը, ամենայն հավանականությամբ, ՔՊ-ն չի կարողանալու հաղթահարել, հավանաբար կասեն, որ վրիպել է և ինքն արժեքավոր ներդրում ունի ՀՀ ժողովրդավարության, հեղափոխության, լրագրության, տիեզերագիտության և այլ բաներում, դրանք արդարացումներ են լինելու, հիմնավորումներ չեն լինելու, թե ինչպես կարող էր այդ մտածողությամբ մեկը իշխող քաղաքական ուժից պատգամավոր լինել: ԱԺ նախագահն այդ իր մտածողությամբ թքում է բոլորիս երեսին, մանավանդ՝ զինվորների ու գերյալների:
Փորձեք պատկերացնել, թե ինչեր կխոսի, եթե այլազան թեմաներով խոսեցնեն: Չի կարող չէ՞ կոստյումի գրպաններում լազանիա կամ սպագետի լցրած մեկը կարմիր լույսի տակով չանցնել: Կարող է, իհարկե, բայց այդպիսի մարդկանց իշխանավոր լինելը փորձանք է ամբողջ պետության համար»: |
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ՊՆ ինքնաթիռով Հայաստան են ժամանել սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի անդամները. 168
168.am-ի տեղեկություններով՝ Երևանի Էրեբունի ռազմական օդանավակայանում այսօր վայրէջք է կատարել Ռուսաստանի Պաշտպանության նա...
Որն է եղել ԱԺ ծեծկռտուքի պատճառը. պատգամավորներից ովքեր են կիզակետում․ ArmLur
ArmLur.am-ը գրել էր, որ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությ...
Ինչու է Տույը նեղացրել նախկին պատգամավորի որդիներին. Քանաքեռի սպանությունների պատճառը հայտնի է․ Armlur
Armlur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն արդեն բացահայտել է քրեական հեղինակություն Քանաքեռցի Տո...
Հայաստանը Թուրքիայի հետ երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի. ԱԳՆ խոսնակ
Հայաստանը, ինչպես մշտապես նախկինում, այնպես էլ այժմ, պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կար...