Հասարակություն

Աղվան Հովսեփյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը ուղարկվել է Ոստիկանություն

Աղվան Հովսեփյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը ուղարկվել է Ոստիկանություն

ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Աղվան Հովսեփյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը դատախազությունն ուղարկել է ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանություն՝ ստուգման և արդյունքների ընթացքը որոշելու հանձնարարությամբ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։

 

Հիշեցնենք, որ օրեր առաջ լրատվական մի կայքի կողմից, որը չունի կոնտակտային որեւէ տվյալ, հեռախոսահամար, խմբագիր, մտացածին տեղեկություններ պարունակող հրապարակում է տարածել՝ Ա.Հովսեփյանին մեղադրելով մարդու սեռական անձեռնմխելիության ու կյանքի դեմ առերեւույթ արարքներ կատարելու մեջ։

Այդ կապակցությամբ Աղվան Հովսեփյանը հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել լրատվական կայքի կողմից իրեն վերագրվող առանձնապես կեղծ մեղադրանքներ պարունակող հրապարակման առթիվ ու պատասխանատվության ենթարկել սուտ մատնության հեղինակներին։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250