Ադրբեջանն այս փուլում ավելի շատ խնդիրը դրել է Սյունիքի ուղղությաբ, քան Արցախի. Տիգրան Աբրահամյան
Ադրբեջանն այս փուլում ավելի շատ խնդիրը դրել է Սյունիքի ուղղությաբ, քան Արցախի։ Մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Պատգամավորը նշում է, որ ստեղծված իրադրության պայմաններում Ադրբեջանն ու Թուրքիան և՛ Արցախից բռնազավթված տարածքների, և՛ Նախիջևանի ուղղությամբ փորձում են այնքան մեծացնել ճնշումը, որ կարողանան հասնել իրենց ցանկալի արդյունքին։
«Որևէ կերպ չեմ կասկածում, որ թուրք-ադրբեջանական տանդեմի գլխավոր նպատակն ուղղակի Սյունիքով Հայաստանը կտելը և ուղիղ ցամաքային կապ ստեղծելն է։ Այստեղ խնդիրը ոչ այնքան միջանցքի հարցն է, որքան ուղղակի տարածքային առումով Հայաստանը կտրելու հարցն է։ Միջանցքն այն ճանապարհներից մեկն է, որը մեկ-երկու տասնամյակի ընթացքում նրանց հնարավորություն է տալու այդ խնդիրը լուծել։ Համենայն դեպս Ադրբեջանն այս փուլում շարունակում է օրակարգում պահել նաև ռազմական գործողությունների միջոցով ցանկացած խնդրի լուծումը, իսկ Հայաստանում նման գաղափարապես սնանկ իշխանությունների պայմաններում ադրբեջանական ծրագրերը հավանական են դառնում»,-ասաց Տիգրան Աբրահամյանը։
Նմանատիպ հոդվածներ
Լավրովն ու Չավուշօղլուն հանդիպել են և խոսել Կովկասում իրավիճակի հետագա կայունացման մասին
Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մեւլութ Չավուշօղլուն քննարկել են Անդրկովկասում իրավիճակի կայ...
ԲՀԿ-ն իշխանության հետ կոալիցիա կկազմի՞. Արման Աբովյանը պատասխանում է
Իշխանական ուժն, անգամ վարչական ռեսուրս կիրառելով, մի շարք համայնքներում պարտվեց։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ արձանա...
Այնտեղ, որտեղ չի հաղթել «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչը, հաղթել է ՔՊ-ն. Հովիկ Աղազարյան
Նախօրեին անցկացված ՏԻՄ ընտրություններում Արարատ խոշորացված համայնքի Սուրենավան բնակավայրում, որտեղից ծնունդով ԱԺ «Քաղաքա...
Պուտինը Մոդիի հետ հանդիպմանը կմեկնի Լավրովի և Շոյգուի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 6-ին բանակցություններ կանցկացնի Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ. հանդիպման...