Հարյուրավոր քաղաքացիներ երթ են անում Թբիլիսիի կենտրոնական պողոտաներով. դեմ են «կանաչ անձնագրերի» համակարգին
Հարյուրավոր քաղաքացիներ երթ են անում Թբիլիսիի կենտրոնական պողոտաներով. դեմ են «կանաչ անձնագրերի» համակարգի ներդրման համակարգին: Այն Վրաստանում օրենքի ուժ է ստացել դեկտեմբերի 1-ին:
Միայն «կանաչ կարգավիճակ» ունեցող անձինք կկարողանան այցելել հետևյալ հաստատություններ.
• Հյուրանոցներ և կացության այլ վայրեր
• Սննդի կետեր (ռեստորանների, սրճարանների, բարերի բաց և փակ տարածքներ` ներառյալ առևտրի կենտրոնների)
• Կինոթատրոններ, թատրոններ, համերգասրահներ, ժամանցի կենտրոններ, խաղատներ
• Սպա և ֆիթնես կենտրոններ
• Լեռնային հանգստյան գոտիների ճոպանուղիներ
*«Կանաչ կարգավիճակի» պահանջը չի տարածվում մինչև 18 տարեկան անձանց վրա։
«Կանաչ կարգավիճակ» տրվում է, եթե անձը բավարարում է հետևյալ պայմաններից որևէ մեկը.
• Ամբողջությամբ պատվաստված է
• Ունի ՊՇՌ թեստի բացասական պատասխան (այս դեպքում «կանաչ կարգավիճակը» տրվում է 72 ժամ տևողությամբ)
• Ունի Antigen-rapid թեստի բացասական պատասխան (այս դեպքում «կանաչ կարգավիճակը» տրվում է 24 ժամ տևողությամբ)
• Վերջին 6 ամսվա ընթացքում ապաքինվել է նոր տեսակի կորոնավիրուսից (COVID-19):
Նմանատիպ հոդվածներ
Լյուքսեմբուրգում ամանորյա տոնավաճառը վերածվել է մարտադաշտի. մարդիկ հրաժարվել են ներկայացնել Covid անձնագրերը
Մարդկանց նյարդերը տեղի են տալիս: Լյուքսեմբուրգում ամանորյա տոնավաճառը վերածվել է մարտադաշտի. մարդիկ հրաժարվել են ներկայա...
Հայաստան վերադարձած 10-ը գերիներին օդանավակայանից տեղափոխել են բժշկական կենտրոն. առաջին կադրերը. SputnikԱրմենիա
Ադրբեջանի փոխանցած 10 հայ գերիներն արդեն Երևանում են։ Օդանավակայանում անունները ստուգելուց հետո նրանց տեղափոխեցին բժշկակ...
Կուտակումներ Հաղթանակ գյուղի տեղամասի մոտ. այնտեղ են մարզպետն ու ՔՊ թեկնածուն
Տավուշի մարզի Հաղթանակ գյուղի ընտրատեղամասի մոտ կուտակումներ են: NEWS.am-ի տրամադրության տակ հայտնված տեսանյութում երեւո...
Դատախազությունը ՔՊ-ի՝ ենթադրյալ ընտրակաշառք բաժանելու դեպքով հանձնարարություն է տվել ոստիկանությանը
Այսօր համացանցում տեսնայութ տարածվեց, որին կից գրությամբ լրատվամիջոցները հայտնում էին՝ ՔՊ-ն Արգավանդում ընտրակաշառք է բա...