Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանն առաջիկայում նո՞ր պաշտոն կստանա. «Փաստ»
««Փաստ» թերթի տեղեկություններով, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանն առաջիկայում նոր պաշտոն կստանա: Թերթի աղբյուրը նշել է, որ այս պահին դեռևս հստակություն չկա, թե որտեղ է լինելու Կարապետյանի հերթական նշանակումը, սակայն տեղեկություններ կան, որ Նիկոլ Փաշինյանը նրան պաշտոնից ազատելուց հասկացրել է, որ նա «օդում չի մնա» և անպայման կլինի ուշադրության կենտրոնում:
Ճիշտ է՝ Կարապետյանը շատ ծանր է տարել իր պաշտոնանկությունը և իր շրջապատում հասցրել է բողոքել իր նախկին ղեկավարից՝ նշելով, որ իր նկատմամբ անարդար են վարվել, և ինքն արժանի չի եղել նման վերաբերմունքի, սակայն նոր պաշտոնի խոստումը ստիպում է Կարապետյանին, որ նա ատամները սեղմած պահի և իշխանությունների նկատմամբ իր նեղացածությունը չարտահայտի:
Թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանն իր հերթին ևս շահագրգռվածություն ունի վերջինիս պաշտոն տալու և իր աչքի տակ պահելու համար, որովհետև Կարապետյանն անվտանգության համակարգում իշխանության տապալումների առանձնահատկություններին փայլուն տիրապետում է, և չի բացառվում, որ ինչ-որ փուլում կարող է խնդիր ստեղծել իշխանության համար: Հիշեցնենք, որ, ինչպես գրել էինք օրեր առաջ, Արշակ Կարապետյանին պաշտոնից ազատելու պատճառների մեջ նշվում է այն հանգամանքը, որ Փաշինյանին զեկուցել են, թե Արշակ Կարապետյանը նաև Ռուսաստանի Դաշնության անձնագիր ունի»,-գրում է թերթը:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը մեկնաբանում է, թե ինչու Ստոկհոլմում չի հանդիպել Արարատ Միրզոյանին
Ադրբեջանն, ի պատասխան Հայաստանի սադրանքի, նպատակահարմար չի համարել Ստոկհոլմում երկու երկրների նախարարների հանդիպման անցկ...
Թուրքիան ռազմական գործողություն է սկսել Աղրը, Կարս, Էրզրում նահանգներում
Թուրք ուժայինները ռազմական գործողություն են սկսել երկրի արևելյան Աղրը, Կարս, Էրզրում նահանգներում։ Ռազմական գործողությու...
ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը շուտով հետ կկանչվի Ռուսաստան. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, շուտով Հայաստանից հետ է կանչվելու Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը:...
Ինչո՞ւ չհանդիպեցին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները. ինչո՞ւ տապալվեց Ստոկհոլմյան հանդիպումը. քաղտեխնոլոգ
Ստոկհոլմում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների չկայացած հանդիպումը խոսում է այն մասին, որ ինչ-որ խնդիրներ են առաջա...