Եթե Ադրբեջանը անդամակցի ԵԱՏՄ-ին, ապա ՀՀ ողջ տարածքը ադրբեջանցիների համար դառնալու է ազատ ելումուտի տարածք. քաղաքագետ
Այն միջանցքը, որի մասին խոսում են ադրբեջանցիները, ի սկզբանե անգամ չի էլ քննարկվել: Այս մասին այսօր` դեկտեմբերի 4-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Բենիամին Մաթեւոսյանը:
«Անգամ Նիկոլ Փաշինյանը իր հայտնի վերջին ասուլիսի ժամանակ ասում է, որ միջանցք ձեւակերպումը նոյեմբերի 9-ի փաստաթղթի մեջ հստակ ձեւակերպված է, եւ այդ միջանցքի մասին երբ որ խոսք է գնում, դա վերաբերում է Լաչինի միջանցքին, որը գտնվում է ռուսական կողմի վերահսկողության եւ պատասխանատվության ներքո: Եթե լիներ Զանգեզուրի միջանցքի տրամաբանության շրջանակներում ինչ-որ գործընթաց, դա ինչ-որ թղթի վրա ամրագրված կլիներ, կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանում տեղի կունենար: Իհարկե, Ադրբեջանը կուզենար Սյունիքի տարածքով առանց մաքսատուրքեր վճարելու հնարավորություն ունենար ելումուտ ունենար, բայց էն միջանցքըը, որի մասին խոսում են Ադրբեջանում, որով վախեցնում են հայ քաղաքական դաշտին,այդ միջանցքը գոյություն չունի»,- ասաց նա:
Քաղաքագետի կարծիքով` եթե Ադրբեջանը անդամակցի ԵԱՏՄ-ին, ապա Հայաստանի ամբողջ տարածքը ադրբեջանցիների համար դառնալու է ազատ ելումուտի տարածք. «Եւ այդ դեպքում, մենք ոչ մի ֆանբտաստիկ եկամուտներ չենք ունենալու»:
Անդրադառնալով «Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանի ձերբակալությանը, քաղաքագետը նշեց, որ այս գործընթացը համապատասխանում է հունիսի 20-ին ընտրությունների արդյունքների տրամաբանությանը:
«Առնվազն լուրի մակարդակով ադրբեջանական կայքերն անդրադարձել են այս իրադարձությանը` գրելով, որ այն մարդը, ով Փաշինյանին սպառնում էր ռազմական հեղաշրջմամբ, ձերբակալվել է: Այսինքն սա բխում է Ադրբեջանի շահերից եւ սա Ադրբեջանի շահերից է բխում»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ նախորդ տարի՝ նոյեմբերի 9-ի հայտարարության դեմ բողոքի ակցիաներին զուգահեռ քրեական գործեր հարուցվեցին ռազմական դրության ժամանակ բողոքի ակցիաներ կազմակերպելու եւ Փաշինյանի ենթադրյալ սպանությունը նախապատրաստելու հատկանիշներով։ Այն ժամանակ ձերբակալվեցին մի քանի տասնյակ ընդդիմադիր եւ հասարակական գործիչներ՝ այդ թվում Աշոտ Մինասյանը: Մինասյանին իշխանության յուրացման, պետական գործչի սպանություն նախապատրաստելու, եւ ապօրինի զենք-զինամթերք պահելու մեղադրանք առաջադրվեց:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը մեկնաբանում է, թե ինչու Ստոկհոլմում չի հանդիպել Արարատ Միրզոյանին
Ադրբեջանն, ի պատասխան Հայաստանի սադրանքի, նպատակահարմար չի համարել Ստոկհոլմում երկու երկրների նախարարների հանդիպման անցկ...
Թուրքիան ռազմական գործողություն է սկսել Աղրը, Կարս, Էրզրում նահանգներում
Թուրք ուժայինները ռազմական գործողություն են սկսել երկրի արևելյան Աղրը, Կարս, Էրզրում նահանգներում։ Ռազմական գործողությու...
ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը շուտով հետ կկանչվի Ռուսաստան. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, շուտով Հայաստանից հետ է կանչվելու Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը:...
Ինչո՞ւ չհանդիպեցին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները. ինչո՞ւ տապալվեց Ստոկհոլմյան հանդիպումը. քաղտեխնոլոգ
Ստոկհոլմում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների չկայացած հանդիպումը խոսում է այն մասին, որ ինչ-որ խնդիրներ են առաջա...