«Սերժ Սարգսյանի ելույթին Իլհամ Ալիևը պատասխանեց Արմեն Գրիգորյանի միջոցով». Հայկ Մամիջանյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաստենք, որ «XXI դարի գլոբալ մարտահրավերները. միջկուսակցական հարթություն» թեմայով միջազգային միջկուսակցական տեսակոնֆերանսի ժամանակ Սերժ Սարգսյանի ելույթին Իլհամ Ալիևը պատասխանեց ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի միջոցով։ Փաստենք, որ Արմեն Գրիգորյանն այնքան անգրագետ է, որ 3 տարուց ավել ԱԽՔ և մանկական խաղերից մեզ հայտնի ПЕТУШ կարգավիճակով (որովհետև որևէ դիվանագետ չէր համաձայնել ստանձնել այդ պաշտոնը) մի քանի ամիս Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար աշխատելուց հետո չի տարբերում ՀԱՊԿ գագաթնաժողովը՝ Եվրասիական տնտեսական խորհրդի ընդլայնված նիստից։ Փաստ է նաև այն, որ Սերժ Սարգսյանի «համբերատար բանակցողի» գործելաոճի արդյունքում հիշյալ իրադարձությունից հետո` 2015 թվականի հունվարի 2-ին ուժի մեջ մտավ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցության պայմանագիրը, իսկ 2016-ին՝ ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսին, ցուցադրվեց ՀՀ ԶՈՒ կողմից ձեռք բերված կարևորագույն զինատեսակներից մեկը՝ «Իսկանդերը»»։ |
Նմանատիպ հոդվածներ
Որն է եղել ԱԺ ծեծկռտուքի պատճառը. պատգամավորներից ովքեր են կիզակետում․ ArmLur
ArmLur.am-ը գրել էր, որ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությ...
ՌԴ ՊՆ ինքնաթիռով Հայաստան են ժամանել սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի անդամները. 168
168.am-ի տեղեկություններով՝ Երևանի Էրեբունի ռազմական օդանավակայանում այսօր վայրէջք է կատարել Ռուսաստանի Պաշտպանության նա...
Ինչու է Տույը նեղացրել նախկին պատգամավորի որդիներին. Քանաքեռի սպանությունների պատճառը հայտնի է․ Armlur
Armlur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն արդեն բացահայտել է քրեական հեղինակություն Քանաքեռցի Տո...
«Այստեղ աշխարհի տարբեր երկրների առաջնորդների մեքենաների արժեքներն են»․ Գևորգ Թամամյան
«5165» շարժման համահիմնադիր, Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանը ֆեյս...