Հայտարարություն են ընդունել ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ․ Լավրով
ԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարները հայտարարություն են ընդունել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ, որը մասնավորապես ողջունում է Ռուսաստանի միջնորդական ջանքերը: Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ստոկհոլմում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի արդյունքների առնչությամբ հրավիրված ասուլիսում:
«Անշուշտ, մենք կցանկանայինք տեսնել այս նստաշրջանի ավելի հագեցած արդյունքներ, այդ թվում նաև՝ քաղաքական հռչակագիրը, որն արդեն 10 տարի չի հաջողվում ընդունել, քանի որ բոլորը փորձում են այն հագեցնել իրենց մանր հարցերով կամ այս կամ այն կոնֆլիկտի վերաբերյալ առանձին հղումներով՝ համըդհանուր եվրոպական խնդիրների վրա կենտրոնանալու փոխարեն», - հայտարարել է Լավրովը:
Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հայտարարության տեքստը դեռ չի հրապարակվել։
Նմանատիպ հոդվածներ
Որն է եղել ԱԺ ծեծկռտուքի պատճառը. պատգամավորներից ովքեր են կիզակետում․ ArmLur
ArmLur.am-ը գրել էր, որ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությ...
ՌԴ ՊՆ ինքնաթիռով Հայաստան են ժամանել սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի անդամները. 168
168.am-ի տեղեկություններով՝ Երևանի Էրեբունի ռազմական օդանավակայանում այսօր վայրէջք է կատարել Ռուսաստանի Պաշտպանության նա...
Ինչու է Տույը նեղացրել նախկին պատգամավորի որդիներին. Քանաքեռի սպանությունների պատճառը հայտնի է․ Armlur
Armlur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն արդեն բացահայտել է քրեական հեղինակություն Քանաքեռցի Տո...
«Այստեղ աշխարհի տարբեր երկրների առաջնորդների մեքենաների արժեքներն են»․ Գևորգ Թամամյան
«5165» շարժման համահիմնադիր, Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանը ֆեյս...