Արցախի հայերի դեմ հարձակումները համակարգային բնույթ են կրում. ՀՀ ԱԳՆ
Դեկտեմբերի 3-ին Արցախի Մարտունու շրջանի Ճարտար համայնքի մերձակայքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս ադրբեջանական ստորաբաժանումների կողմից գերեվարվել և դիտավորյալ կերպով սպանվել է Ճարտարի բնակիչ Սեյրան Սմբատի Սարգսյանը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն:
Խստորեն դատապարտում և անթույլատրելի ենք համարում Ադրբեջանի զինված ուժերի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն խախտմամբ իրականացված քաղաքացիական անձի սպանությունը։
Հատկանշական է, որ Արցախի հայ քաղաքացիական բնակչության դեմ հարձակումներն ու ահաբեկման գործողությունները համակարգային բնույթ են ստանում, ինչը պաշտոնական Բաքվի՝ նախկինում Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրագործված նմանատիպ հանցագործություններն անհիմն պատճառաբանություններով արդարացնելու արդյունքն է, ինչը բերում է նմանատիպ վարքագծի կրկնության։
Վերջին շրջանում Արցախի քաղաքացիական բնակչության նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված հանցագործությունները, Ադրբեջանի իշխանությունների կողմից վարվող հայատյացության և Արցախի հայաթափման ու էթնիկ զտումների քաղաքականության շարունակությունն են, ինչը ևս մեկ անգամ վկայում է, որ Արցախի հայերի ֆիզիկական անվտանգության ու կյանքի իրավունքի երաշխավորումն անհնար է Ադրբեջանի իրավասության կամ ենթակայության ներքո։
Այս և քաղաքացիական բնակչության նկատմամբ նախկինում իրականացված հարձակումների պատշաճ հետաքննությունը և մեղավորներին պատասխանատվության ենթարկելը կարող են նախադրյալներ ստեղծել՝ նմանատիպ հանցագործությունները հետագայում կանխելու համար:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Սոչիի հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարություն է ստորագրվել. Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Սոչիի հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարություն է ստորագրվել: [9de32cbd4...
Եղել է հանդիպում, որտեղ բաց քննարկվել են բոլոր հարցերը. Փաշինյան
Հանդիպումը եղել է ոչ թե խնդիրները թաքցնելու նպատակով, այլ եղել է հանդիպում, որտեղ բաց քննարկվել են բոլոր հարցերը։ Այսօր...
Պուտինի, Ալիևի և Փաշինյանի եռակողմ բանակցություններն ավարտվել են. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը քիչ առաջ հայտնել է, որ Հայաստանի, ՌԴ, և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպու...
Մեկնարկել է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը
Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլ...