ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պուտինը բռունցքով հարվածել է սեղանին՝ Կուզբասի ածխահանքում տեղի ունեցած ողբերգության շուրջ խորհրդակցության ժամանակ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ածխի ոլորտի իրավիճակի վերաբերյալ այսօր կայացած խորհրդակցության ժամանակ խոսել է «Լիստվյաժնայա» հանքահորում տեղի ունեցած ողբերգության և հանքափորների աշխատանքի պայմանների մասին:
«Նրանք ռիսկի են դիմում, իսկ մենք բոլորս միասին պետք է այնպիսի պայմաններ ստեղծենք, որ ռիսկի դիմելու անհրաժեշտություն չլինի։ Ահա դա էր մեր որոշումների իմաստը 2010 թվականին», – հայտարարել է Ռուսաստանի առաջնորդը՝ բռունցքով հարվածելով սեղանին։
Նա նաև հայտնել է հանքահորում տեղի ունեցած վթարի պատճառը։ Պուտինի խոսքով՝ ողբերգությունը տեղի է ունեցել ղեկավարության կողմից աշխատանքների ընթացքի վերահսկողության բացակայության և տվիչների ցուցմունքների կեղծման պատճառով:
«Լիստվյաժնայա» հանքահորում վթարը տեղի է ունեցել նոյեմբերի 25-ին։ Պատահարի հետևանքով զոհվել է 51 մարդ՝ 46 հանքափոր և 5 փրկարար: Նախնական վարկածի համաձայն՝ ողբերգությունը տեղի է ունեցել մեթանի պայթյունի պատճառով։