Շինարարները ներկած խողովակը փորձել են որպես նոր ներկայացնել. Սանոսյանը՝ սուբվենցիոն ծրագրերով շինաշխատանքների մասին
Կառավարությունն ընդունել է Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզպետարաններին գումար հատկացնելու վերաբերյալ որոշում: Այս մասին հայտնում է վարչապետի աշխատակազմը:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը կառավարության նիստի ընթացքում նշել է, որ որոշմամբ առաջարկվում է ՀՀ համայնքների սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակում 2020-2021թթ. իրականացված կամ իրականացման փուլում գտնվող 36 համայնքում 40 ծրագրի համար հատկացնել 885 մլն 178 հազար դրամ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է, թե այդ աշխատանքների որակի վերահսկողության առումով ի՞նչ գործառույթներ են իրականացվում.
«Որքանո՞վ ենք համոզված, որ սուբվենցիոն ծրագրերը պատշաճ որակով ենք իրականացվում»:
Ի պատասխան Գնել Սանոսյանը նշել է, որ նախարարության համապատասխան աշխատակիցներն այցեր են կատարում շինհրապարակներ։ «Ցավոք, կան բավական դեպքեր, երբ հայտնաբերվում են նախագծային, շինարարական թերություններ։ Եթե շինարարներն անհրաժեշտ նորմերը չբավարարեն, ապա չեն վճարվի։ Կան դեպքեր, երբ ներկած խողովակը փորձում են ներկայացնել որպես նոր: Մենք այդպիսի դեպքերը փորձում ենք թույլ չտալ և բավական խիստ կվարվենք»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ կան գործեր, որոնց վերաբերյալ տեսչական մարմինը վարույթ է ընդունել:
Գնել Սանոսյանը հայտնել է նաև, որ եթե շինարարները սահմանված ժամկետում թերությունները չեն շտկում, ապա՝ նախ տուգանվում են ըստ օրերի քանակի, իսկ ընդհանրապես չշտկելու դեպքում՝ չեն վճարվում։
Նիկոլ Փաշինյանն այս համատեքստում կարևորել է նաև մարզպետարանների կողմից իրականացվող վերահսկողությունը:
Նմանատիպ հոդվածներ
Լավրովն ու Չավուշօղլուն հանդիպել են և խոսել Կովկասում իրավիճակի հետագա կայունացման մասին
Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մեւլութ Չավուշօղլուն քննարկել են Անդրկովկասում իրավիճակի կայ...
Բաքվից հայտարարություն են տարածել ուղղված Երևանին
Պաշտոնական Բաքուն պատրաստ է բանակցություններ սկսել Երևանի հետ խաղաղ համաձայնագրի կնքման մասին: «Ինտերֆաքս Ադրբեջան»-ի փո...
«Ազատագրական շարժում»-ը հայտարարություն է տարածել
«Ազատագրական շարժում»-ը հայտարարություն է տարածել. «Ազատագրական շարժում»-ը շարունակելու է հայտարարված նպատակների իրագործ...
Ինչ կանի ՆԱՏՕ-ն, եթե Մոսկվան «ներխուժի» Ուկրաինա
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, պատասխանելով հարցին ՌԴ-ի՝ Ուկրաինա հնարավոր «ռազմական ներխուժման» մասին հարցի...