Հայ գերիները պետք է անվերապահ հայրենիք վերադարձվեն. Մակունցը` ԱՄՆ Սենատի անդամի հետ հանդիպմանը
Ադրբեջանի կողմից պահվող հայ ռազմագերիների անվերապահ հայրենադարձման անհրաժեշտության մասին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը խոսել է ԱՄՆ Սենատի անդամ Էդվարդ Մարքիի հետ։ Տեղեկությունը հայտնում է ԱՄՆ–ում Հայաստանի դեսպանատունը` հավելելով, որ դեկտեմբերի 1-ին հեռավար հանդիպում է կայացել։
Զրուցակիցները անդրադարձել են տարածաշրջանի անվտանգային միջավայրին և այդ համատեքստում Մակունցը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը և գնահատականը.
«Մակունցն ընդգծել է Ադրբեջանի կողմից պահվող հայ ռազմագերիների անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը, ինչի առթիվ Մարքին պատրաստակամություն է հայտնել աշխատանքներ տանել Սենատում` նպաստելու ռազմագերիների ազատ արձակմանը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Մակունցը կարևորել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակներում և տեղեկացրել այդ ուղղությամբ տեղի ունեցող գործընթացների մասին։
Նմանատիպ հոդվածներ
Լավրովն ու Չավուշօղլուն հանդիպել են և խոսել Կովկասում իրավիճակի հետագա կայունացման մասին
Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մեւլութ Չավուշօղլուն քննարկել են Անդրկովկասում իրավիճակի կայ...
Բաքվից հայտարարություն են տարածել ուղղված Երևանին
Պաշտոնական Բաքուն պատրաստ է բանակցություններ սկսել Երևանի հետ խաղաղ համաձայնագրի կնքման մասին: «Ինտերֆաքս Ադրբեջան»-ի փո...
Մենք ևս կարող ենք տարբեր գույներով ներկել աշխարհի քարտեզը. Լավրովը՝ «թյուրքական աշխարհի» քարտեզի մասին
Ռուսաստանը եւս կարող է աշխարհի քարտեզը ներկել տարբեր գույներով՝ «ցեղակիցների» բնակության տարածքին համապատասխան, եւ այդ գ...
Լեգենդար հրամանատարին կալանավորելու նորաթուխ դատավորի որոշումն ապօրինի է. Ռուբեն Մելիքյան
«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը գրում է. «Լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանին («Աշոտ Երկաթ») կալանավորե...