Ադրբեջանում կործանված ուղղաթիռում գտնվող սպան մանրամասներ է հայտնել
Հայտնի են դարձել որոշ մանրամասներ Ադրբեջանում կործանված ուղղաթիռի մասին։ Պարզվում է, որ ռազմական ուղղաթիռը նոր էր վերանորոգվել։ Ականատեսները պատմել են, որ ուղղաթիռը ղեկավարում էր փորձառու սպան, իսկ քամին այդքան էլ ուժեղ չէր՝ վթարի պատճառ լինելու համար։
Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ռազմական ուղղաթիռի կործանումից ողջ մնացած գնդապետ-լեյտենանտն ու կապիտանը պատմել են միջադեպի մանրամասների մասին: Գնդապետ-լեյտենանտի խոսքով՝ վթարը տեղի է ունեցել վայրէջքի ժամանակ։
Ըստ նրա, ուղղաթիռի պայթյունից երկու ուղևորներով դուրս են շպրտվել ու այդ պահից հետո ոչինչ չեն հիշում։ Ըստ սպայի, ուղղաթիռը նախատեսված է 24 մարդու տեղափոխման համար։ Ինքը եղել է ուղևորների սրահի մուտքի մոտ ու կասկածելի ոչինչ չի նկատել։
« Մենք մարզումային գոտի էինք գնում, երբ վթարը տեղի ունեցավ, գոռացի և արթնացա արդեն հիվանդանոցում։ Կողմնակի միջամտություն չի եղել։ Քամին այդքան էլ ուժեղ չէր, իսկ մենք ուղևորվում էինք դեպի զորավարժարան։ Ուղղաթիռի երաշխիքի ժամկետը լրացել էր, այն նոր էր բերվել վերանորոգման կետից»,- պատմել է կապիտանը։
Հիշեցնենք, որ նախօրեին առավոտյան Ադրբեջանում գտնվող «Գարահեյբատ» ավիացիոն զորավարժարանում, ուսումնական թռիչքներ կատարելիս վթարի է ենթարկվել պետական սահմանապահ ծառայության ռազմական ուղղաթիռը: Վթարի հետևանքով ուղղաթիռի անձնակազմի անդամների շրջանում կա 14 զոհ և երկու վիրավոր։
Նմանատիպ հոդվածներ
Թալիբների և Իրանի միջև մարտեր են սկսվել.WarGonzo
Թալիբների և Իրանի միջև մարտեր են սկսվել, այս մասին հաղորդում է WarGonzo տեկեգրամյան ալիքը: Աղբյուրի հաղորդմամբ՝ թալիբներ...
Ադրբեջանում կործանված ռազմական ուղղաթիռում բարձրաստիճան սպաներ էլ են եղել
Ադրբեջանում կործանված ռազմական ուղղաթիռում իրականում եղել է 18 հոգի։ Այդ մասին նշում են ադրբեջանական լրատվամիջոցները։ 18...
Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել
Թուրքիայի արևելքում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլո...
Իրանի և Ադրբեջանի սահմանին փոխհրաձգություն է եղել. կա զոհ
Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին փոխհրաձգություն է եղել։ Տեղեկությունը հայտնում են Ադր...