Սննդի օբյեկտները լուրջ տնտեսական վնասներ չեն կրի. Ավանեսյան
Սա արտառոց միջոցառում չէ, բազմաթիվ երկրներ կիրառում են թե տրանսպորտից, թե սննդի վայրերից օգտվելու ժամանակ հավաստված լինելու պատվաստված լինելու հանգամանքը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով հունվարի 1-ից հանրային սննդի կետեր քաղաքացիները մուտքը միայն ՊՇՌ թեստի բացասական արդյունք կամ պատվաստված լինելու հավաստագիր ներկայացնելու դեպքում թույլատրելու նախաձեռնությանը:
Նա նշեց՝ համապատասխան կարգով սրճարաններ կամ ռեստորաններ քաղաքացիների մուտքը վերահսկելու տեխնիկական մեխանիզմները կան․ տեսչական մարմինն ու ոստիկանությունը վաղուց են վերահսկման գործառույթներ իրականացնում։ «Ասենք, Փարիզում մեր քաղաքացիները սրճարանից օգտվելիս նոյն կերպով հավելվածի միջոցով հավաստում են իրենց պատվաստված լինելու հանգամանքը: Այո, կովիդը անցանկալիորեն ստեղծել է ճնշումներ թե առողջապահական, թե տնտեսական համակարգերի վրա: Մեր կողմից կիրառվող միջոցառումներն էլ ուղղված են, որ կովիդով պայմանավորված իրավիճակը դուրս չգա կառավարելիության շրջանակներից, մենք չունենանք մարդկային ու տնտեսական կորուստներ: Իսկապես, մեր ջանքերը ուղղված է, որ զսպման մեխանիզմներով փրկենք մեր քաղաքացիների կյանքն ու առողջությունը, նաեւ տնտեսությունը»,-ասաց նա՝ հավելելով, որ դիմակ դնելու պահանջը դեռ արդիական է:
Նախարարին խնդրեցին արձագանքել նաև «Ռեստորանների ասոցացիայի» հայտարարությանը, որով կառավարությանն ու առողջապահության նախարարությանը կոչ է արվում զերծ մնալ քաղաքացիների մուտքը ռեստորաններ սահմանափակող նախաձեռնությունից։
«Ի՞նչ անդրադառնամ դրան։ Նախարարությունն իր լիազորությունների շրջանակում անելու է հնարավորը՝ պաշտպանելու քաղաքացիների առողջությունն ու կյանքը», - ասաց Ավանեսյանը:
Նա նշեց նաև՝ սահմանափակումները հունվարի 1-ից են կիրառում, որպեսզի պատվաստվածների թիվը շատ լինի. «Պատվաստման օրական ցուցանիշներն էլ ցույց են տալիս, որ արդեն իսկ այն չափով քաղաքացիներ են պատվաստվել, որ ինչ-որ լուրջ տնտեսական վնասներ չեն պատճառվի նաև հանրային սննդի օբյեկտներին, այլ հակառակը», - ասաց Ավանեսյանը։
Նմանատիպ հոդվածներ
Գիշատիչ կենդանի է հայտնվել Ասկերանում
Այսօր կեսօրին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները Ասկերան քաղաքի «Մայրաբեր»-ի մոտ՝ բնակելի տների հարևանու...
Սյունիքը Հայաստան է, էրդողանը՝ պատերազմ հրահրող. «Le Figaro»-ի փոխտնօրենի գրառումը
Ֆրանսիական «Le Figaro» ամսագրի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուսոնը թվիթերյան գրառմամբ անդրադարձել է Թուրքիայի նախագահ Էրդողան...
Իշխանասարից ադրբեջանական ԶՈւ-ն 100 տոկոս հեռանում է. ՊՆ-ն ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է
Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանը տեղյակ չէ՝ արդյո՞ք ադրբեջանական զորքերը հետ են ք...
«Երեմյան փրոջեքթս»-ին պատկանող ռեստորանում հավի և տավարի մսի խճողակներում հայտնաբերվել է սալմոնելա. ՍԱՏՄ
Սույն թվականի նոյեմբերի 20-ին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին ահազանգ է ստացվել այն մասին, որ նոյեմբերի 18-...