Հասարակություն

Քննիչները հիմա խուզարկություն են իրականացնում Արշակ Հակոբյանի տանը. պաշտպան

Unknown 326 դիտում
Քննիչները հիմա խուզարկություն են իրականացնում Արշակ Հակոբյանի տանը. պաշտպան

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել։ Ըստ հակակոռուպցիոն կոմիտեի՝ Առանձնապես խոշոր չափերով գույքի և եկամուտների հայտարարագրման տվյալները թաքցնելու և փողերի լվացման փաստերով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք է բերվել բավարար ապացույցների համակցություն, որով հիմնավորվել է, որ Արշակ Հակոբյանը, 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ զբաղեցնելով ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը և հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձ, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում դիտավորությամբ թաքցրել է հայտարարագրման ենթակա տվյալները, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրմանը, ինչպես նաև օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը` 22.007.259 ՀՀ դրամը: 

 

ArmDaily.am-ի հետ զրույցում Հակոբյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը ասաց, որ մեղադրանքից չի կարող մանրամասներ հայտնել, որովհետև սահմանափակված է նախաքննական գաղտնիք պահելով։

«Իմ գրառումում էլ օգտագործել եմ «ստորաբար» տերմինը, որովհետև իրենք կարող են հիմա ափռ-ցըփռ դուրս տալ, ես չեմ կարող պատասխանել, որովհետև ինչ-որ նախաքննական գաղտնիքով սահմանափակված եմ։ Բայց վստահաբար կարող եմ ասել՝ մեր ներկայացրած փաստաթղթերով մեղադրանքը, պարզապես, զրոյացվել է։ Նիկոլի հավատարիմ ծառա սասուն Խաչատրյանը որոշել է իրեն ցույց տա։ Նաև շատ հետաքրքիր է, որ այդ մեդիագրոհը սկսվել է մոտ 1 ժամ առաջ, թեպետ դեպքերը երեկվա են»,- ասաց Աթանեսյանը։

 

Նա վստահեցրեց, որ ծիծաղելի է մեղադրանքը, իսկ կոմիտեի քննիչներն էլ հիմա խուզարկություն են իրականացնում Արշակ Հակոբյանի տանը։

«Գտել են կնոջ 3 հատ մատանին»,- ասաց Աթանեսյանը։

Նա տեղեկացրեց, որ կալանավորման հարցով նիստը երեկ է սկսվել, այսօր 15։30 շարունակությունն է լինելու։


 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250