Հասարակություն

Քարաթափում է. Զովունիից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը երկկողմանի փակ է

Unknown 1 րոպե 162 դիտում
Քարաթափում է. Զովունիից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը երկկողմանի փակ է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ-ից:

 

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Քարաթափման պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես երկկողմանի փակ է։

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում առկա է մառախուղ։
 

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250