Օմիկրոն շտամը հասավ Ճապոնիա

Ճապոնիայում գրանցվել է կորոնավիրուսի նոր՝ օմիկրոն շտամով հիվանդացության առաջին դեպքը։ Այս մասին հայտնում է Կիոդո գործակալությունը։

Գործակալության տվյալներով խոսքը գնում է տղամարդու մասին, որը Նամիբիայից է ժամանել։ Ավելի վաղ հայտնել էին, որ Նարիտա միջազգային օդանավակայանում թեստավորման ժամանակ նրա մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն արտակարգ նիստի ժամանակ Հարավային Աֆիկայում հայտնաբերված կորոնավիրուսի նոր շտամը դասակարգել է որպես անհանգստություն առաջացնող տեսակ և այն անվանել հունական «օմիկրոն» տառով։ Այս պահի դրությամբ օմիկորն շտամով վարակվածության դեպքեր են գրանցվել նաև Հոնկոնգում, Բելգիայում, Իտալիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում, Կանադայում, Նիդերլանդներում, Ավստրալիայում, Բրիտանիայում և մի շարք այլ երկրներում։

Քաղաքականություն