ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Համատեղ զորավարժություններ՝ Հունաստանի, Կիպրոսի և Հայաստանի հատուկ նշանակության ուժերի մասնակցությամբ

Հունաստանի, Կիպրոսի և Հայաստանի հատուկ նշանակության ուժերը ավարտել են Close Quarter Battle 2021 համատեղ զորավարժությունները: Այս մասին հայտնում է հայտնում է greekcitytimes.com-ը: 

 

Նշվում է, որ համատեղ զորավարժությունները անցկացվել է 2021-ի նոյեմբերի 22-ից 26-ը: Զորավարժությունների նպատակը մարտական պայմաններում հատուկ նշանակության միացյալ ուժերի մարտունակության և օպերատիվ համատեղելիության բարձրացումն է: Մարզումը ներառել է արագ արձագանքման մարտական հրաձգությունները, շարժական հրաձգությունները, գիշերային հրաձգությունները, քաղաքային պատերազմը և բնակելի շրջանում սպանվածների և վիրավորների խնամքը: 

 

Կիպրոսի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ «նման զորավարժությունները Հունաստանի, Կիպրոսի և Հայաստանի միջև համագործակցության եռակողմ ծրագրի հետ համատեղ արտացոլում են երեք երկրների զինված ուժերի միջև գերազանց համագործակցությունը»։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ