Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արդյունավետությունն «օմիկրոն» շտամի պատճառով նվազում է

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արդյունավետությունն «օմիկրոն» շտամի հայտնաբերման պատճառով նվազում է։ Այս մասին  Financial Times-ի հետ զրույցում հայտնել է Moderna ընկերության գործադիր տնօրեն Ստեֆան Բանսելը, փոխանցում է TACC-ը: 

 

Բանսելը խոսել է այն մասին, որ հաստատված կորոնավիրուսային պատվաստանյութերի արդյունավետությունն ավելի հավանական է, որ դրսևորվի նոր Omicron շտամի դեմ:

 

Բանսելը նշել է, որ այս պահին առկա պատվաստանյութերն ավելի քիչ արդյունավետություն կունենան «օմիկրոն» շտամի դեպքում, քան մինչ այդ առկա շտամերի ժամանակ էր։ Նրա կարծիքով ամիսներ կտևեն, մինչև ընկերությունները կարողանան արտադրել մեծամասշտաբ դեղամիջոցներ, որոնք նոր շտամերի համար կլինեն։

 

«Կա երկու բան, որ մենք դեռ չգիտենք նոր շտամի մասին: Առաջինը պատվաստանյութի արդյունավետությունն է, թե ինչ ազդեցություն կունենա նոր շտամը պատվաստանյութի արդյունավետության վրա, պարզ կլինի երկու շաբաթվա ընթացքում: Հաշվի առնելով մուտացիաների մեծ քանակը, դա շատ հավանական է, որ բոլոր պատվաստանյութերն ավելի քիչ արդյունավետ կլինեն։ Բայց ժամանակ է պետք՝ հաստատ իմանալու, հասկանալու համար։ Սա հասկանալու համար անհրաժեշտ է երկուսից վեց շաբաթ»,- ասել է Բանսելը։ 

 

Ըստ Բանսելի՝ բոլոր գիտնականները, որոնց հետ խոսել եմ, կարծում են, որ «լավ չի լինելու»։

 

Նա նաև հավելել է, որ 2022-ին Moderna ընկերությունը նախատեսում է արտադրել 2-3 մլրդ չափաբաժին պատվաստանյութ։ Նրա խոսքով փորձագետների մեծամասնությունը կարծում է, որ կորոնավիրուսի նման ուժեղ մուտացված տեսակ, ինչպիսին «օմիկրոնն» է, մեկ-երկու տարի չի հայտնաբերվի։

Նշենք, որ կորոնավիրուսի նոր շտամը հայտնաբերվել է Հարավային Աֆրիկայում և այժմ արագությամբ տարածվում է այլ երկրներում։

Քաղաքականություն