Փաշինյանի դստեր գործով ինքնաբացարկ չհայտնելու համար Նախշքարյանի նկատմամբ խիստ նկատողություն հայտարարվեց
Փաշինյանի դստեր գործով ինքնաբացարկ չհայտնելու համար դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ խիստ նկատողություն հայտարարվեց։ «Փաստինֆո»֊ի թղթակցի հաղորդմամբ՝ ԲԴԽ֊ն՝ Գագիկ Ջհանգիրյանի նախագահությամբ, բավարարեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության միջնորդությունը։
ԲԴԽ անդամ Չիչոյանը դեմ էր քվեարկել կարգապահական պատասխանատվության ենթարկելուն, իսկ Մակյանն ու Մխիթարյանը հատուկ կարծիք են ունեցել։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել՝ Նիկոլ Փաշինյանի դստեր՝ Շուշան Փաշինյանն ընդդեմ Նարեկ Սամսոնյանի գործով ինքնաբացարկ չհայտնելու համար։ ՀՀ արդարադատության նախարարությունը վարույթը հարուցել է՝ Փաշինյանների փաստաբան Գևորգ Գյոզալյանի ներկայացրած հաղորդման հիման վրա։
Նմանատիպ հոդվածներ
Գիշատիչ կենդանի է հայտնվել Ասկերանում
Այսօր կեսօրին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները Ասկերան քաղաքի «Մայրաբեր»-ի մոտ՝ բնակելի տների հարևանու...
Սյունիքը Հայաստան է, էրդողանը՝ պատերազմ հրահրող. «Le Figaro»-ի փոխտնօրենի գրառումը
Ֆրանսիական «Le Figaro» ամսագրի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուսոնը թվիթերյան գրառմամբ անդրադարձել է Թուրքիայի նախագահ Էրդողան...
Արդյո՞ք կտեղադրվի այս տարի գլխավոր տոնածառը. պատասխանում են քաղաքապետարանից. ՀԺ
Հանրապետության հրապարակում ամանորյա տոնածառ հավանաբար կտեղադրվի: Այս մասին «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց Երե...
«Քովիդ-19»-ով վարակվածները կարո՞ղ են վարակվել «օմիկրոն» հիմնամանրէով. պատասխանել են ԱՀԿ-ից
Նախնական տվյալները վկայում են, որ ավելի վաղ «Քովիդ-19»-ով վարակված մարդկանց մոտ կարող է բարձր լինել կորոնովիրուսի նոր՝ «...