
Սաակաշվիլին դատարանում հերքել է իրեն առաջադրվեծ մեղադրանքները

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին դատարանում հերքել է իր դեմ ներկայացված մեղադրանքները:
«Ես չեմ ընդունում դատախազության մեղադրանքները և վրացական արդարադատությունը: Ես դրա համար չեմ այստեղ գտնվում, որ նախապես գրված կատակերգության մաս կազմեմ»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է Սաակաշվիլին:
Գործիչը ձերբակալման ընթացքում առաջին անգամ է ներկա գտնվում դատական լսումներին: Նրա կողմնակիցները բողոքի ակցիա են իրականացնում դատարանի մոտ: ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ նիստին ներկա են միայն վրացական Առաջին ալիքի լրագրողներն ու օպերատորները:
Հիշեցնենք, որ Միխեիլ Սաակաշվիլիին ձերբակալել են հոկտեմբերի 1-ին, երբ վերջինս վերադարձել է Վրաստան՝ երկրում հոկտեմբերի 2-ին կայացած ՏԻՄ ընտրություններում ընդդիմադիր ուժերին աջակցելու համար: Ձերբակալման օրվանից Սաակաշվիլին հացադուլ էր հայտարարել, որն ավարտել է 50 օր անց: Նախկին նախագահին երկրում հեռակա կարգով դատապարտել էին պատգամավորին ծեծի ենթարկելու և բանկիրի սպանության կազմակերպման համար: Բացի այդ, նրան մեղադրանք է ներկայացվել ևս մի քանի գործով, այդ թվում՝ պետական միջոցները մսխելու, լիազորությունների չարաշահման և երկրի սահմանն ապօրինաբար հատելու համար: