Ադրբեջանը զորավարժություն է անցկացնում

Ադրբեջանական բանակի ականանետային եւ հրետանային ստորաբաժանումներում մարտական կրակոցներով մարտավարական վարժանքներ են անցկացվել:

 

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվականները` վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ-ն, մարտական կրակոցներով մարտավարական զորավարժություններում կատարվել են հրամանատարական դիտակետի բացման եւ կրակային դիրքեր գրավելու խնդիրներ։

 

Արցախի եւ Հայաստանի դեմ ագրեսիայի ընթացքում ձեռք բերված փորձի հիման վրա մարտավարական զորավարժությունների հիմնական նպատակն է «կատարելագործել անձնակազմի գործնական հմտությունները կրակային ուժի ճիշտ կիրառմամբ առաջադրանքների ժամանակին եւ ճշգրիտ կատարման գործում, ինչպես նաեւ` կատարելագործել». հրամանատարական անձնակազմի կառավարման հմտությունները»:

Քաղաքականություն