ԱՄՆ-ն կարող է սահմանափակել Եվրոպայում անցկացվող զորավարժությունները՝ Ռուսաստանի հետ առճակատումից խուսափելու համար
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ՌԴ-ի և Ուկրաինայի սահմանին ստեղծված «լարվածության» ֆոնին գործողությունների մի քանի տարբերակ է դիտարկում, այդ թվում՝ Եվրոպայում անցկացվող զորավարժությունների կրճատումը՝ խուսափելու համար Մոսկվայի հետ առճակատումից: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Wall Street Journal-ը՝ հղում անելով ամերիկյան իշխանությունների ներկայացուցիչներին:
Այդ տվյալների համաձայն՝ ԱՄՆ վարչակազմը որպես հնարավոր գործողությունների տարբերակ դիտարկում է Ուկրաինայի պաշտպանունակության ամրապնդումը, այդ թվում՝ ռազմական սարքավորումների մատակարարումների ծավալի մեծացումը, մասնավորապես՝ հակաօդային պաշտպանության համակարգերի: Այս տարբերակով նախատեսվում է նաև ՌԴ-ի դեմ պատժամիջոցների խստացում:
Գործողությունների մեկ այլ հնարավոր ծրագրով նախատեսվում է Մոսկվայի հետ առճակատման վտանգի նվազեցում, այդ թվում՝ Եվրոպայում ամերիկյան զորավարժությունների թվաքանակի կրճատում: Այս տարբերակը ենթադրում է նաև Կիևին ամերիկյան ռազմական օգնության մատակարարման դադարեցում:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը մեկնաբանում է, թե ինչու Ստոկհոլմում չի հանդիպել Արարատ Միրզոյանին
Ադրբեջանն, ի պատասխան Հայաստանի սադրանքի, նպատակահարմար չի համարել Ստոկհոլմում երկու երկրների նախարարների հանդիպման անցկ...
Ինչ է ասել մեծքիթ ադրբեջանցուն ռուսական կողմը. Բորիս Ավագյան
Գնդապետ Բորիս Ավագյանը ֆեյսբուքում գրել է․«Հարգելի՛ ընկերներ,Երեկվա բանակցությունների ժամանակ մեծքիթ ադրբեջանցուն (Ալիևի...
Մենք «սուլիչ փչողներ» չենք, վե՛րջ տվեք. Մակրոնը զայրույթով է արձագանքել Բրիտանիայի վարչապետի նամակին
Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի միջև դիվանագիտական առճակատում է հասունանում միգրացիոն ճգնաժամի պատճառով: Ֆրանսիայի նախագահ Էմ...
Բայրամովը կրկին խոսել է այսպես կոչված` «Զանգեզուրի միջանցքի» մասին
Ադրբեջանը Հայաստանից փոխադարձ քայլեր է ակնկալում խաղաղության հասնելու ուղղությամբ, ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհո...