
Մենք շատ լրջորեն պիտի պատրաստվենք գլխավոր հարվածին. Կարին Տոնոյան

Մենք այստեղի մեր հավաքներով ամբողջ աշխարհին ,մեզ ու մեր ժողովրդին ապացուցեցինք, որ այստեղ կա ժողովուրդ, որը դուրս է գալիս փողոց ու ցույց է տալիս, որ ինքը կարող է տեր կանգնել իր երկրին։ Այս մասին քիչ առաջ Հանրապետության հրապարակում ընթացող «Ազատագրական շարժման» հերթական հանրահավաքի ժամանակ ասաց «5165»-ի առաջնորդ Կարին Տոնոյանը։
«Ես ուզում եմ տեղեկացնել, որ մենք արդեն ազդակներ ունենք տարբեր բևեռացում ունեցող խմբերից,որոնք պատրաստ են մեզ հեն հանդիպումների։ Ինձ համար դա ամենակարևոր նվաճումներից է , որ մենք կարող ենք քաղաքական ուժերի հետ նստել ու քննարկել՝ ինչպես կարող ենք ազատվել այս իշխանություններից։ Թե հետո ինչ կլինի, հետոն ցույց կտա, բայց այսօր այս առաջին հարցի հետ կապված մենք պիտի հավաքվենք։ Բոլորն էլ գիտակցում են, որ մինչև բոլորը չհամախբվեն, այս հրապարակը չի լցվելու։ Մենք մեր հավաքներով ոչ ուղղակի կերպով աջակցել ենք նաև Փաշինյանին, որ ինքը այնտեղ՝ եռակողմ հանդիպման ժամանակ, դիրքերը պահի։ Սակայն մենք այսօր հասկացանք, որ ամեն դեպքում վտանգները մնում են Հայաստանի գլխին կախված։ Մենք մեր պայքարը պիտի շարունակենք ու պատրաստվենք արդեն գլխավոր հարվածին շատ լրջորեն»,- ասաց Տոնոյանը։