Հասարակություն
Ի՞նչ է կատարվում Գորիս-Կապան ճանապարհին․ փորձել ենք մանրամասներ ճշտել
Քիչ առաջ լրատվականների ադրբեջանական տիրույթում տեսանյութ տարաշվեց և նշվեց, որ ադրբեջանական SOCAR-ը լցակայան է տեղադրվել Գորիս-Կապան ճանապարհին։
Auroranews-ը «Առուշ Առուշանյան» դաշինքի լիազոր ներկայացուցիչ Իրինա Յոլյանից փորձեց ճշտել, թե ի՞նչ է կատարվում այդ ճանապարհին և ադրբեջանցիներն ի՞նչ լցակայան են կառուցել։
Տիկին Յոլյանը նշեց, որ չի կարող պատասխանել վերոնշյալ հարցերին, որովեհտև այս պահին հայերիս համար ճանապարհի այդ հատվածը փակ է և չենք կարող տեսնել, թե ադրբեջանցիներն այնտեղ ինչ աշխատանքներ են կատարում։
«Երկար ժամանակ է, որ ճանապարհի այդ հատվածը մեզ համար փակ է։ Նախկինում, երբ այդ տարածքում շինարարություն էին կատարում՝ շինությունը նման էր լցակայանի, բայց հստակ ոչինչ չեն կարող ասել»,- նշեց նա։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ը չի հաստատում երեկվա միջադեպի արդյունքում հայկական կողմի` մեկ զոհից բացի նաև վիրավորներ ունենալու մասին լուրերը
Պատրոն չունեմ, բայց ոչ ես կհանձնվեմ, ոչ էլ պոստը կտամ. Գուրգենն է, ով Սյունիքում նռնակով պայթեցրել է իրեն. Վահան Ազիբեկյան
«Դաժանորեն խոշտանգել են և 3 կրակոցով սպանել»․ Պաշտպանության նախարարը լուռ է, անգամ հաղորդագրություն չեն տարածել». Ժաննա Ալեքսանյան
Զինվորները մեկ դիրքից մյուսը «Ուրալով» գնալիս շրջափակման մեջ են ընկել, որովհետև այն արդեն հանձնված էր. գերեվարված զինծառայողի ազգական․ Tert.am
Ավելին Հասարակություն բաժնից
Լավ լուր ոստիկանության ծառայողների համար` կապված հիփոթեքային վարկերի հետ
5.0