Ալյուրի գինը դարձյալ բարձրացել է. «Ժողովուրդ»
Հայաստանում ալյուրի գինը դարձյալ բարձրացել է: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին են ահազանգում քաղաքացիները՝ դժգոհելով թանկացումներից: Օրինակ՝ մեկ կիլոգրամ ալյուրի գինը 210 կամ 220 դրամ էր, սակայն վերջին օրերին այն բարձրացել է՝ դառնալով 275-280 դրամ:
25 կիլոգրամանոց ալյուրի մեկ պարկը 6800 դրամ արժե: Ալյուրի շուկայում հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, գնաճ արձանագրել է նաեւ ՀՀ վիճակագրական կոմիտեն 1.5 տոկոսի չափով:
Իսկ, ահա, մեկ տարվա ընթացքում ալյուրի գինը բարձրացել է 7.2 տոկոսով: 25 կգ-անոց ալյուրի մեկ պարկը նախորդ տարի հնարավոր էր գնել 5200 դրամով: Բացի այս, ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այս տարվա 9 ամիսներին ալյուրի արտադրության ծավալները զգալի են պակասել՝ կազմելով 23 տոկոս:
Նշենք նաև, որ հացը ևս թանկացել է. պաշտոնապես հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, հացի գինը բարձրացել է 1 տոկոսով: Եթե որոշ տնտեսվարողներ հացի գնի փոփոխություն չեն կատարել, ապա քաշն են նվազեցրել:
Մանրամասները՝ թերթի համարում:
Նմանատիպ հոդվածներ
Ռուբլին կտրուկ թանկացել է
Երկուշաբթի օրը ռուբլին սկսել է նկատելիորեն արժևորվել դոլարի և եվրոյի նկատմամբ՝ նավթի գների աճից հետո։ Այս մասին գրում է...
Ադրբեջանական SOCAR-ը լցակայան է տեղադրվել Գորիս-Կապան ճանապարհին
SOCAR-ը լցակայան է տեղադրվել Գորիս-Կապան ճանապարհին: Այս մասին նկերության ներկայացուցիչ Իբրահիմ Ախմեդովը հայտնել է, որ գ...
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Մաշտոցի պողոտայում
Երևան քաղաքի կենտրոնական ճանապարհահատվածներում թեթև մարդատար ավտոմոբիլների կայանատեղերի ավելացման նպատակով 2021 թ. նոյեմ...
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 25-26-ին շրջանների զգալի մասու...