90 միլիոն դրամ. ինչու՞ են որոշել փոխել ԱԺ նախագահի մեքենան
Կառավարության այսօվա նիստում որոշում կայացվեց թույլատրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին ձեռք բերել մարդատար ավտոմեքենա BMW 750Li xDrive LCI դասի մեկ անձից գնման ընթացակարգով: Ավտոմեքենան ձեռք կբերվի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համար։
ArmDaily.am-ի հետ զրույցում ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը ասաց, որ մեքենան գնվելու է «Եվրոմոթորս» ՓԲԸ-ից, որը BMW-ի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում։
«ԱԺ-ն առաջնորդվել է առավելագուն խնայողություն անելու եղանակով։ Ինչ վերաբերում է ԱԺ նախագահին այս պահին սպասարկող մեքենային, ապա նշեմ, որ այն զրահապատ չէ, շահագործման ժամկետը շուրջ յոթ տարի է՝ սպառվել է, ինչի հետևանքով սպասարկումը բավական մեծ ծախսեր է պահանջում, օրինակի համար անվադողերի փոխումն արժե 17 միլիոն դրամ։ Նոր մեքենայի անհրաժեշտությունը բացատրվում է անվտանգության, ներկայացուցչություն ապահովելու նպատակով, ինչպես նաև խնայողության առումով, քանի որ ներառում է երաշխիքային և պահպանման ծախսերը; Մեքենան ձեռք է բերվում ՀՀ ԱԺ 2021թվականի խնայողությունների հաշվին»,- ասել է Խաչատրյանը։
Նշենք, որ նոր մեքենայի գնման համար տրամադրվելու է 90 միլիոն դրամ:
Նմանատիպ հոդվածներ
Մոսկվայից հաստատեցին՝ Սոչիում կկայանա Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումը
Կրեմլը հաստատում է ՝ նոյեմբերի 26-ին կկայանա Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպումը։ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նի...
Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպում տեղի կունենա․ Bagramyan26
Ըստ @bagramyan26 հավաստի աղբյուրների՝ նոյեմբերի 26-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նի...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց
Նոյեմբերի 17-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում, ուր տեղակայված հայկական դիրքերի վրա նախոր...
Արշակ Կարապետյանը պաշտոնանկ արվեց. պաշտոնական
Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը պաշտոնանկ արվեց։Նրան կփոխարինի փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։