Հասարակություն

Կարմիր Խաչի ներկայացուցիչները դեռ չեն այցելել նոյեմբերի 16-ին գերեվարված զինծառայողներին. Զառա Ամատունի. Factor

Կարմիր Խաչի ներկայացուցիչները դեռ չեն այցելել նոյեմբերի 16-ին գերեվարված զինծառայողներին. Զառա Ամատունի. Factor
Նոյեմբերի 16-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով գերեվարված 13 զինծառայողներին Կարմիր խաչի ներկայացուցիչները դեռ չեն տեսակցել։ Ինչպես Factor.am-ի հետ զրույցում նշեց ԿԽ հայաստանյան ներկայացուցիչ Զառա…

Նոյեմբերի 16-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով գերեվարված 13 զինծառայողներին Կարմիր խաչի ներկայացուցիչները դեռ չեն տեսակցել։ Ինչպես Factor.am-ի հետ զրույցում նշեց ԿԽ հայաստանյան ներկայացուցիչ Զառա Ամատունին, չորս օր անց իշխանությունների հետ դեռևս երկխոսություններ են ընթանում: «Այս պահին գերեվարված անձանց այցելելու ուղղությամբ գործընթացները շարունակվում են։ Նախ՝ այս երկրի իշխանությունները պետք է հաստատեն իրենց մոտ գտնվող զինծառայողների անուն ազգանունները, ինչից հետո համապատասխան իշխանությունների հետ ներկոնֆիդենցիալ երկխոսություն կընթանա՝ իրավիճակը պարզաբանելու և հետագա գործողություններն իրականացնելու ուղղությամբ»,- նշեց Ամատունին։   Հիշեցնենք՝ նոյեմբերի 16-ին հակառակորդի սադրանքի հետևանքով, նախնական տվյալներով հայկական կողմ ունի 6 զոհ, 4 վիրավոր, 13 գերեվարված և 24 անհետ կորած զինծառայող։

 

Նմանատիպ հոդվածներ

Իջևանի բուժկենտրոնի տնօրենի դեմ քրեական գործ է հարուցվել. նա անվճար վիրահատել է սահմանամերձ մի քանի գյուղերի բնակիչներին. Aravot

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում վերսկսվել է Իջևանի բժշկական կենտրոնի տնօրեն Էդուարդ Գրիգորյանի դատավարությունը: Գ...

Ադրբեջանի ՊՆ–ն բանակից հեռացրել է նոյեմբերի 16–ին հայ–ադրբեջանական սահմանին ռազմական գործողության վերաբերյալ ոչ պաշտոնական լուսանկարներ ու տեսանյութեր տարածող զինծառայողներին

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր ԶՈւ ղեկավար կազմի մասնակցությամբ ծառայողական խորհրդակցություն է անց...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250