Արշակ Կարապետյանը նաև ՌԴ անձնագիր ունի՞. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
«Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի՝ պաշտոնից ազատման հետ կապված տարբեր պատճառներ են այս օրերին շրջանառվում: Այս առումով «Փաստին» նոր ուշագրավ տեղեկություններ են հասել: Կառավարության մեր աղբյուրները փոխանցում են, որ իրականում պատճառները մի քանիսն են եղել, իսկ «կուլմինացիան» դարձել է Փաշինյանին հայտնի դարձած մի տեղեկություն: Մասնավորաբար, ըստ այդ աղբյուրների, Փաշինյանին զեկուցել են, որ Արշակ Կարապետյանը նաև Ռուսաստանի Դաշնության անձնագիր ունի: Որպեսզի ավելորդ աղմուկ չբարձրանա, Փաշինյանը Կարապետյանին հորդորել է լուռումունջ հրաժարականի դիմում գրել, ինչը և արվել է:
Ցավոք, երեկ ողջ օրվա ընթացքում մեր բոլոր ջանքերը՝ կապ հաստատել Արշակ Կարապետյանի հետ և ճշտել տեղեկության իսկությունը, անհաջողության դատապարտվեցին: «Փաստ» թերթը նախատեսում է գրավոր հարցում ուղարկել Ռուսաստանի Դաշնության համապատասխան ծառայություններ՝ ճշտելու, թե որքանով են համապատասխանում տեղեկությունները, թե Կարապետյանը նաև ՌԴ անձնագիր ունի: Պատասխանն ստանալուն պես այն կհրապարակենք»:
Մանրամասն` թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Ադրեջանական ԶՈՒ ստորաբաժանումները փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ. ՊՆ
Նոյեմբերի 14-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրեջանական ԶՈՒ ստորաբաժանումները փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել հ...
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը քաղաքացիներին անվտանգության նախազգուշացում է ուղարկել
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը երեկ՝ նոյեմբերի 19-ին, էլեկտրոնային փոստով քաղաքացիներին անվտանգության նախազգուշացում է ուղ...
Չի բացառվում, որ Փաշինյանը ցանկանում է արտաքին քաղաքական վեկտոր փոխել․ Էդուարդ Շարմազանով
«Ռուսաստանի թիկունքում ցանկացած աշխարհաքաղաքական քայլ կարող է անդառնալի կորուստ լինել Հայաստանի համար»,- News.am-ի հետ զ...
ԱՄՆ դեսպանատնից եղել է զգուշացում՝ խուսափել Քարահունջ–Դավիթ-Բեկ, Կապան–Ճակատեն հատվածից․ Կարեն Վրթանեսյան
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․«Փաստորեն ԱՄՆ դեսպանատնից այնուամենայնիվ եղել է զգուշացո...