Ժամանակն է ընդունել Ադրբեջանին ռազմական օգնությունը դադարեցնելու իմ առաջարկը. Բոբ Մենենդես
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը մտահոգիչ է համարել հաղորդագրությունները նոյեմբերի 16-ին Ադրբեջանի կողմից ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ հարձակման հետևանքով հայ զինծառայողների զոհվելու և գերեվարվելու մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մենենդեսի հայտարարությունը տարածել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի «Թվիթեր»-ի էջը:
Մենենդեսն ընդգծել է, որ ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող ռազմական աջակցությունը օգնում է հնարավոր դարձնել էթնիկ հայերի դեմ ուղղված հրեշավոր գործողությունները: «Ժամանակն է ընդունել իմ առաջարկած փոփոխությունն այդ օգնությունը դադարեցնելու մասին»,- նշել է Մենենդեսը:
Սենատոր Բոբ Մենենդեսն ավելի վաղ ԱՄՆ կոնգրեսի երկու բանաձև է ներկայացրել, որոնցով կոչ է անում դադարեցնել Թուրքիային և Ադրբեջանին սպառազինությունների վաճառքը:
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վիրահատական միջամտության է ենթարկվել
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վիրահատական միջամտության է ենթարկվել անցյալ շաբաթ, որի ժամանակ բարորակ պոլիպ են հեռացրել: Ինչպես...
Սուրբ Սոֆիայի տաճարում մերժվել է Աթաթուրքի համար աղոթք կարդալու առաջարկը
Ստամբուլի նահանգապետարանը մերժել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի (Աթաթյուր...
Ադրբեջանում կործանված ռազմական ուղղաթիռում բարձրաստիճան սպաներ էլ են եղել
Ադրբեջանում կործանված ռազմական ուղղաթիռում իրականում եղել է 18 հոգի։ Այդ մասին նշում են ադրբեջանական լրատվամիջոցները։ 18...
Թալիբների և Իրանի միջև մարտեր են սկսվել.WarGonzo
Թալիբների և Իրանի միջև մարտեր են սկսվել, այս մասին հաղորդում է WarGonzo տեկեգրամյան ալիքը: Աղբյուրի հաղորդմամբ՝ թալիբներ...