ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում կանխվել է օրենքով գողերի «ռազբորկան»․ կան բերման ենթարկվածներ

Ոստիկանության կենտրոնական բաժնում ՀՀ քր օր-ի 235 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Ինչպես հայտնում է  shamshyan.com-ը, նշված քրգործը հարուցվել է նոյեմբերի 16-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և «կարմիր բերետների» կողմից Հերացի փողոցում իրականացված հատուկ օպերացիայի  արդյունքում ոստիկանության կենտրոնական բաժին բերման ենթարկված  քրեական հեղինակությունների փաստով:

Կայքի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործի շրջանակում որպես կասկածյալ ձերբակալվել է Երևանի բնակիչ, 37-ամյա Արմեն Հարությունյանը, ում մոտ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «Մակարով»  տիպի  9 մմ տրամաչափի ատրճանակ՝ լիցքավորված  6 փամփուշտով: Փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: 

 

Այդ օրը նշված անձանցից բացի՝ ոստիկանությունը Երևանում նույն ժամին իրականացրել է նաև մեկ այլ օպերացիա, որի արդյունքում կանխվել է գողական «ռազբորկա»:  Էրեբունի վարչական տարածքում գտնվող «Վենեցիա» հյուրանոցային համալիրից ոստիկանություն են բերման ենթարկվել  «Զապ» մականվամբ օրենքով գող  Անդրանիկ Սողոյանը, Մոսկվայից վերջերս Հայաստան ժամանած «Մասկովսկի Արամչոն»  և «Մալաթիացի Ժիրո»  մականվամբ Ժիրայր Բրուտյանը:

 

 Ոստիկանությունում  կարծում են, որ եթե օպերատիվ չգործեին, ապա  նշված անձանց հանդիպման ժամանակ հնարավոր էր տեղի ունենար բախում:   Օպերացիայի արդյունքում ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկվել 3 անձինք։ Նրանցից մեկը քրեական աշխարհում հայտնի «Մոնումենտցի Վարդգեսիկ» մականվամբ 39-ամյա Վարդգես Իսպիրյանն էր, մյուսը «Երրորդմասցի Ռուժ Արթուրիկ» մականվամբ 35-ամյա Արթուր Փոխարյանն էր, իսկ մյուսը «Երրորդմասցի Արմենչիկ» մականվամբ 37-ամյա Արմեն Հարությունյանն էր։ Վերջիններս եղել էին զրահապատ Toyota Land Cruiser  մակնիշի ավտոմեքենաներով, նրանցից մեկի մոտ  եղել էր «Մակարով» տեսակի ատրճանակ։  

Քաղաքականություն

Պատահարներ