Կերկարաձգվի հին նմուշի անձնագրերի տրամադրման վերջնաժամկետը
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության հեղինակած ««ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը:
Առաջարկվում է մինչև 16 տարեկան, ինչպես նաև 16 տարին լրացած արական սեռի քաղաքացիներին անձնագրերը տրամադրել մինչև նրանց 19 տարին լրանալը (գործող 18 տարեկանի փոխարեն), իսկ 19 տարին լրացած լինելու դեպքում` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված կարգով տրված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման, ինչպես նաև օրենքի համապատասխան հոդվածներով սահմանված բժշկական վերափորձաքննության ժամկետով:
Պաշտպանության ոլորտում Հանրապետության լիազոր պետական կառավարման համակարգի մարմնի ղեկավարի միջնորդությամբ 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիներին անձնագիր կարող է տրամադրվել նաև այլ ժամկետով՝ ուսման, բուժման, սպորտային, մշակութային միջոցառումներին մասնակցելու նպատակով:
Օրինագծերի ընդունման դեպքում անձը հաստատող փաստաթուղթ ունենալու իրավունքը կերաշխավորվի նաև այն դեպքերում, երբ հիվանդությամբ պայմանավորված՝ շարժվելու, կոգնիտիվ ունակությունը, հիշողությունը կորցրած կամ բժշկական հաստատությունում անգիտակից վիճակում գտնվող քաղաքացին ի վիճակի չի լինի անձամբ ներկայացնելու դիմում:
Առաջարկվում է հին, ոչ կենսաչափական նմուշի անձնագրերը ՀՀ քաղաքացիներին տրամադրելու վերջնաժամկետը երկարաձգել ևս մեկ տարով՝ 2022 թ. հունվարի 1-ի փոխարեն սահմանելով մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը:
Նմանատիպ հոդվածներ
Լուսանկարներ՝ Սևանա լճի հատակից
«ԱրմԴայվինգ սուզորդների ակումբ» ՀԿ-ն լուսանկարներ է հրապարակել Սևանա լճի հատակից: Ակումբի ֆեյսբուքյան էջում հրապարակված...
Շչակներ են փորձարկվելու
Արարատի մարզային փրկարարական վարչության կողմից նոյեմբերի 18-ին՝ ժամը 11:00-ից 12:00-ն ընկած ժամանակահատվածում Նորաշեն, ի...
Աաջիկա օրերի եղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5 մ/վ: Երևան ք...
Ռուսաստանը արգելել է ավելի քան 16 տոննա ադրբեջանական լոլիկի ներկրումը
«Ռոսսելխոզնադզոր»-ը թույլ չի տվել Ադրբեջանից կարանտինային վնասակար օբյեկտներով վարակված լոլիկի խմբաքանակ ներմուծել Ռուսա...