Գործող կառավարության գոյությունն արդեն անիմաստ է, ավելին՝ օր-օրի՝ վտանգավոր. քաղաքագետ
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Քաղաքականությունը ունենում է ինչ-որ տրամաբանություն, երբ տրամաբանությունը վերանում է, սկսվում է քաոս, ինչը հիմա կա Հայաստանում ու այդ քաոսը գնալով խորանալու է:
Ներկայիս Հայաստանի վարչակարգն, ըստ բնակիչ-սպառողների մի զանգվածի, ուներ որոշակի տրամաբանություն՝ թշնամուն զիջումների են անելու, բացելու են խաղաղության էջ, զինվորներն էլ չեն զոհվելու ու կյանքը հունի մեջ կմտնի, մի խոսքով ապագա կա:
Երբ խաղաղություն չի հաստատվում, զինվորները զոհվում են, ճանապարհները չեն բացվում, թշնամին օր-օրի լկտիանում է, Արևմուտքը չի օգնում, Հյուսիսը չի վստահում, Հարավը դեմոկրատական չի ու սանկցիաների տակ է, կառավարման համակարգը գնալով ավելի է խրվում քաոսի մեջ, ապա կորում է իրականությունն տրամաբանորեն ընկալելու վերջին նշույլները:
Նույնը վերաբերում է պաշտոնական ընդդիմությանը. «կգա ժամանակ, մի բան կանենք ...» :
Ժամանակը եկել է:
Այս փուլում պաշտոնական ընդդիմությունը պետք է գոնե մեկ քայլ կատարի, դադարել այս ամենին մասնակից լինել:
Գործող կառավարության գոյությունն արդեն անիմաստ է, ավելին՝ օր-օրի՝ վտանգավոր: Փոփոխություններ են պետք ու դրա համար հիմա է պետք սահմանադրական ճգնաժամ առաջացնել:
Սա արդեն իշխանության համար պայքար չէ, սա իրավիճակից դուրս գալու տարբերակ է: Ցանկացած նոր կառավարություն ժամանակավոր է, ցանկացած քայլ նույնպես ժամանակավոր է, մենք առհասարակ մտել են ժամանակավոր ռեժիմի մեջ ու այդ «ժամանակավոր» բառը մեզ երկար ժամանակ է ուղեկցելու»:
Նմանատիպ հոդվածներ
Ռուստամ Մուրադովի միջնորդությամբ հատուկ չվերթով Բաքվից Երևան է տեղափոխվել նոյեմբերի 16-ի մարտերի ընթացքում զոհված ՀՀ ԶՈւ զինծառայողի մարմին .ՀՀ ՊՆ
Նոյեմբերի 17-ի երեկոյան, ՌԴ հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի միջնորդո...
Թշնամին կրակել է Վերին Շորժայի ուղղությամբ. 168 am
168.am-ը գրել է, որ ադրբեջանցիները կրակել են Գեղարքունքի մարզի սահմանամերձ Վերին Շորժա գյուղի ուղղությամբ :Լրատվամիջոցի...
Կոչ ենք անում ձեռնպահ մնալ կեղծ տեղեկություններ տարածելուց. ՀՀ ՊՆ-ն հերքում է մամուլում հրապարակված տեղեկատվությունը
Հայաստանյան լրատվամիջոցներից մեկը տեղեկություն է տարածում, թե իբր «Սյունիքում ռազմական վերջին գործողությունների ժամանակ...
Ադրբեջանական կողմի կրակոցի հետևանքով ժամկետային զինծառայող է զոհվել. ՊՆ-ն մանրամասներ է հայտնում
Նոյեմբերի 22-ին, ժամը 18։10-ի սահմաններում,Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրա...