Տարհանվել են Սոթքի հանքի աշխատակիցները
ՀՀ Գեղարքունիքի մարզում գտնվող Սոթքի հանքավայրում աշխատողներին տարհանել են։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ gvr tgrjh ասաց «GeoProMining Gold» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը։
«Քանի որ ցերեկը լարված իրավիճակ էր, պարզ էր, անվտանգությունը ապահովելու համար որոշեցինք դադարեցնել հանքավայրի աշխատանքը և տարհանել բոլոր աշխատակիցներին։ Բոլորն անվտանգ տարհանվել են»,- այս մասին հայտնեց Գրիգորյանը։
Սահմանն անցնում է հանքավայրի միջով։ Տարհանումից հետո Գրիգորյանը հանքավայր կապ չի կարողանում հաստատել՝ որևէ տեղեկություն ստանալու համար, ուստի ռազմական բնույթի տեղեկություն չի կարող հաղորդել։
«Նույնիսկ գլխավոր տնօրենն էր այնտեղ։ Հասցրեցի կապ հաստատել, ասաց` դուրս է եկել, անցել են, հասցրել տարհանել»։
Գրիգորյանը նշեց, որ մեծ փորձ ու «իմունիտետ» ունեն։ Վերջին մեկ տարում հաճախակի են նման քայլերի դիմում, հստակ գիտեն, թե նման դեպքերում ինչ պետք է անեն։






























