Դեռ որևէ պաշտոնյա չի պարզաբանել, թե ինչ է տեղի ունենում Կապան-Ճակատեն ճանապարհին. Տիգրան Աբրահամյան
Դեռ որևէ պաշտոնյա չի պարզաբանել, թե ինչ է այս պահին տեղի ունենում Կապան-Ճակատեն ճանապարհահատվածին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Տարբեր օգտատերերի ու լրատվամիջոցների գրառում/տեսանյութերը ցույց են տալիս, որ ճանապարհի մի քանի տեղամասերում ադրբեջանցիներն ինտենսիվ աշխատանք են տանում, ինչը շատ նման է անձնագրային/մաքսային հսկողություն իրականացնելու ենթակառուցվածքների ստեղծմանը։
Դրան զուգահեռ ցանցում ակտիվորեն տեսանյութեր են շրջանառվում Գորիս-Որոտան-Շուռնուխ-Կապան ճանապարհին այլընտրանք համարվող Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհի տարբեր հատվածներում ստեղծված վթարային իրավիճակներն ու խցանումները։
Այո՛, սա այն նույն ճանապարհն է, որի մասին իրար հերթ չտալով գովերգում են իշխանության մեծ ու փոքր դեմքերը։
Դեռ չեմ խոսում դեպի Բարձրավան, Որոտան և Շուռնուխ գնացող ճանապարհների վիճակի ու անցանելիության մասին։
Իշխանության գործողությունները, որոշ դեպքերում՝ հանցավոր անգործությունը Սյունիքում, կոլապսի են հասցրել երկրի հարավը, ինչն ուղիղ ազդեցություն ունի երկրի ողջ անվտանգային համակարգի վրա»,-գրել է Տիգրան Աբրահամյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրեջանական ԶՈՒ ստորաբաժանումները փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ. ՊՆ
Նոյեմբերի 14-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրեջանական ԶՈՒ ստորաբաժանումները փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել հ...
Պահելով անվտանգության սահմանները' ասեք ճիշտը, թե թշնամին ինչ է ձեռնարկել Սիսիանի մոտ. լրագրող Նաիրի Հոխիկյան
ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի մասին տարբեր խելամիտ շրջանակներից լսել եմ միայն դրական կարծիք։ Ինքս անձամբ եր...
Սյունիքում ճնշումները գործադրվում են դեպի Նախիջևան միջանցք ստանալու համար․Սեյրան Օհանյան. Sputnik
Հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ կատարվող իրադարձություններն ադրբեջանական կողմի ճնշումների շարունակությունն...
Ժամը 17։00–ի դրությամբ Կապանում ընտրությանը մասնակցել է ընտրողների 54․75%–ը, Իջևանում` 27․31%-ը, Ստեփանավանում` 30․69%–ը
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 17:00-ի դրությամբ, ըս...