Ճակատենի համար այլընտրանքային ճանապարհ է կառուցվում. պատգամավոր Դավիթ Դանիելյան
Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտանի հատվածում մաքսակետ տեղադրելուց հետո երեկ գիշեր ադրբեջանցիները վագոն-տնակ են տեղադրել նաեւ Կապան Ճակատեն ավտոճանապարհին: Եթե Ճակատենի ճանապարհը փակվի, Կապանի գյուղերի բնակիչները ստիպված կլինեն շրջանցել Մեղրիով: Սակայն ուշագրավ է, որ պաշտոնական որևէ աղբյուր այս տեղեկությունը ո՛չ հերքել է, ո՛չ հաստատել:
Կապանի Քաղպայմանագրի թեկնածու, գործող պատգամավոր Դավիթ Դանիելյանը քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց, թե Ճակատենին համար այլընտրանքային ճանապարհ է կառուցվում, թե որն է այդ ճանապարհը, չմանրամասնեց, ասաց միայն, որ նոյեմբերի 9-ից հետո հաշվի առնելով վտանգները, իր խոսքով բոլոր ճանապարհների համար այլընտրանքային ճանապարհներ են կառուցվում, նա հորդորեց նաեւ, որ Ճակատենի հետ կապված գործընթացներին հետեւել պաշտոնական լրատվությամբ. «Ես ինֆորմացված եմ, որ այնտեղ տնակ է տեղադրվել եւ որեւէ այլ գործողություն չի իրականացվել: Այս մասով կխնդրեմ հետեւել պաշտոնական լրահոսին», - ասաց Դանիելյանը:
Ինչ վերաբերում է Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանցիների կողմից մաքսակետ տեղադրելու փաստին Դանիելյանը նշեց.
«Ես լսել եմ կառավարության անդամների հայտարարությունները, որ այս անցագրային ճանապարհին անցնելը այսինքն անցակետ տեղադրելը կապված է ՀՀ շահերից չբխող որոշումներին դեմ գնալու հետ, և հատկապես «միջանցքին» չհամձայնվելու և ես վստահ եմ, որ ցանկացած սյունեցի այդ քայլը ողջունում է, որ միջանցք չպետք է լինի»,-ասաց նա։
Նմանատիպ հոդվածներ
Մոսկվայի գերեզմանատանը տեղադրվեց ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի հուշարձանը
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի հուշարձանն այսօր՝ դերասանի մահվան տարելիցի օրը, կտեղադրվի Մոսկվայի Վագանկովյա...
Երկրաշարժ՝ Շիրակի և Լոռու մարզերում․ ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ
Նոյեմբերի 14-ին՝ տեղական ժամանակով ժամը 10:23-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 16 կմ հյուսիս-արևելք, օ...
Առողջապահության նախարարությունը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները
Հայաստանում նոյեմբերի 14-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 882 նոր դեպք է գրանցվել, վարակվածների...
Բաց տարածքում դիմակ կրելու հրամանի դեմ գործը վարչական դատարանում է. Արա Զոհրաբյան
Բաց տարածքում դիմակ կրելու հրամանի դեմ գործը վարչական դատարանում է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ազատ կա...