Մոսկվայի գերեզմանատանը տեղադրվեց ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի հուշարձանը
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի հուշարձանն այսօր՝ դերասանի մահվան տարելիցի օրը, կտեղադրվի Մոսկվայի Վագանկովյան գերեզմանատանը: Տեղեկությունը հաղորդում է Interfax-ը:
Հուշարձանի հեղինակ Միքայել Սողոյանի խոսքով՝ հուշարձանի վրա աշխատանքներն իրականացվել են ամբողջ տարվա ընթացքում։ Դրան մասնակցել են նաև Ջիգարխանյանի ընկերները, ընտանիքի անդամները, ինչպես նաև թատրոնի ներկայացուցիչները։
«Արձանը գրանիտից է։ Արմեն Բորիսովիչը ներկայացված է արդեն պատկառելի տարիքում, կարծում եմ` հենց այդպես է նրան մեծամասնությանը հիշում։ Այս կերպարը Վլադիմիր Մայակովսկու թատրոնի բեմադրության մեջ Էդվարդ Ռադզինսկու «Զրույցներ Սոկրատեսի հետ» ներկայացման նրա շատ նշանակալի դերերից մեկն է»,- ասել է Սողոյանը։
[d805d68ea5bac1090d11b4c54ada4479.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Երկրաշարժ՝ Շիրակի և Լոռու մարզերում․ ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ
Նոյեմբերի 14-ին՝ տեղական ժամանակով ժամը 10:23-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 16 կմ հյուսիս-արևելք, օ...
Առողջապահության նախարարությունը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները
Հայաստանում նոյեմբերի 14-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 882 նոր դեպք է գրանցվել, վարակվածների...
Բաց տարածքում դիմակ կրելու հրամանի դեմ գործը վարչական դատարանում է. Արա Զոհրաբյան
Բաց տարածքում դիմակ կրելու հրամանի դեմ գործը վարչական դատարանում է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ազատ կա...
Ադրբեջանցիների տնակը արդեն տեղադրված է, սակայն վերջիններս չեն խոչընդոտում մեքենաների անցուդարձին. 24news
Ադրբեջանցիների տնակը Կապան- Ճակատեն ճանապարհին արդեն տեղադրված է, սակայն վերջիններս չեն խոչընդոտում հայկական մեքենաների...