Հասարակություն

Տնտեսագիտական համալսարանը երկարաձգում է հեռավար ուսուցման ժամկետը. կան բացառություններ

Տնտեսագիտական համալսարանը երկարաձգում է հեռավար ուսուցման ժամկետը. կան բացառություններ

Կորոնավիրուսի համավարակով ստեղծված իրավիճակով պայմանավորված Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում հեռավար ուսուցման ժամկետը երկարաձգվում է:

 

ՀՊՏՀ-ից  հայտնում են, որ հեռավար ուսուցումը մինչև նոյեմբերի 15-ն էր, սակայն այժմ այդ ժամկետը կերկարաձգվի մինչև նոյեմբերի 30-ը:

Բացառություն են միայն հեռակա բակալավրիատի առաջին և երկրորդ կուրսերը, որոնց դասապրոցեսը կկազմակերպվի բուհում, նոյեմբերի 15-ից: Հեռակա բակալավրիատի մյուս կուրսերի դասերը ևս կկսվեն նոյեմբերի 15-ից, հեռավար ձևով։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250