«Սևան» ՔԿՀ-ի տարածքից թմրանյութ է հայտնաբերվել
2021 թվականի նոյեմբերի 11-ին՝ ժամը 21։30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողը պահակետից հայտնել են, որ երկու դիտաշտարակների միջնամասից լսվել են կասկածելի ձայներ։ Անմիջապես իրականացված տեղազննության արդյունքում նշված տարածքից հայտնաբերվել է կպչուն ժապավենով ամրացված երկու փաթեթ, ևս մեկը՝ փշալարից կախված։
Փաթեթներից մեկում առկա է եղել ընդհանուր 96․2 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, համասեռ մանրացված, իսկ երկրորդ և երրորդ փաթեթներում՝ համապատասխանաբար, 22․9 և 20․2 գրամ քաշերով, յուրահատուկ հոտով բուսական զանգվածներ։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։
Նմանատիպ հոդվածներ
Գիշերը կորոնավիրուսից հղի կին է մահացել. նախարար
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր Ազգային ժողովում ներկայացրեց կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում:Նա ն...
«Քանաքեռցի Տույը» նախկին պատգամավորին իր իսկ տանն սպանել է Արայիկ Հարությունյանի պարգևատրած զենքով. մանրամասներ
Այս գիշեր Երեւանում տեղի ունեցած 4 անձի սպանության ժամանակ կրկին հանցագործության գործիքը դարձել է Արցախի նախագահ Արայիկ...
Քանաքեռում սպանված Տյուշի որդիները ձերբակալված են. մանրամասներ
Քանաքեռում երեկ տեղի ունեցած «Քանաքեռցի Տույի», ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանի՝ Տյուշի և ևս երկու անձի սպանության...
Ագարակցին Մեղրիի անցակետում թույլ չէր տվել իր մեքենան զննել, վիճել էր, հարվածել․ կա քրգործ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության...