COVID19-ը հաղթահարված չէ, հանարավոր է վարակի ավելի վտանգավոր շտամներ հայտնվեն. Պուտին

Աշխարհում պատվաստանյութերի ու պատվաստումների ազգային հավաստագրերի շուտափույթ փոխադարձ ճանաչումը թույլ կտա ավելի հեշտ վերականգնել գլոբալ տնտեսական և այլ ակտիվությունը: Նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության առցանց գագաթնաժողովում։

 

Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը G20-ի գագաթնաժողովում առաջ է քաշել ամենակարճ ժամկետում պատվաստանյութերի ու սերտիֆիկատների փոխադարձ ճանաչման հարցը մշակելու առաջարկ:

«Վստահ եմ՝ որքան արագ դա արվի, այնքան ավելի հեշտ կլինի լիարժեք վերսկսել գլոբալ գործարար, զբոսաշրջային և այլ ակտիվությունը», - ասել է Պուտինը:

Ռուսաստանի նախագահը նաև հայտնել է COVID-19-ի նոր, ավելի վտանգավոր մանրէահիմքերի հայտնվելու հնարավորության մասին:

«Կորոնավիրուսն ամենևին էլ հաղթահարված չէ։ Չի բացառվում այդ վարակի նոր ու նույնիսկ ավելի վտանգավոր շտամների հայտնվելը», - ասել է Պուտինը։

 

Նա ավելացրել է, որ Ռուսաստանը կշարունակի օգնել այլ երկրներին պատվաստանյութերի, դեղորայքի և այլ անհրաժեշտ միջոցների մատակարարումներով:

Քաղաքականություն